«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1999 թվականի N 794
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիշերօթիկ դպրոցների ու արտադպրոցական հիմնարկների պահպանման ծախսերն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 04 ենթախմբի «01. Հատուկ դաստիարակչական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 05 ենթախմբի «01. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները պակասեցնել համապատասխանաբար` 12545,0 հազ. դրամով, 5924,6 հազ. դրամով և 17463,4 հազ. դրամով, ընդամենը 35933,0 հազ. դրամ` ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «02. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներում պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 06 ենթախմբի «01. Հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և 04 խմբի 07 ենթախմբի «01. Արտադպրոցական հիմնարկների պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները համապատասխանաբար` 11604,0 հազ. դրամով, 7572,0 հազ. դրամով և 16757,0 հազ. դրամով:
2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով նշված վերաբաշխման հետևանքով առաջացած փոփոխությունները` հաստատել ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03, 04, 05, 06 ԵՎ 07 ենթախմբերի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազ. դրամ)
Հոդվածի անվանում |
Պակասեցումը |
Ավելացումը |
Ընդամենը | 12545,0 | 7572,0 |
այդ թվում` | ||
աշխատավարձ | 9850,0 | 5917,0 |
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
2695,0 | 1655,0 |
Ընդամենը | 5924,6 | |
այդ թվում` | ||
աշխատավարձ | 4628,2 | |
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
1296,4 | |
Ընդամենը | ||
այդ թվում` | ||
սննդի ձեռքբերման ծախսեր | 17436,4 | |
Ընդամենը | 11604,0 | |
այդ թվում` | ||
այլ ծախսեր | 11604,0 | |
Ընդամենը | ||
այդ թվում` | ||
աշխատավարձ | ||
պարտադիր սոցիալական ապահովագրության վճար |
||
Ընդամենը | 16757,0 | |
այդ թվում` | ||
այլ ծախսեր | 16757,0 | |
Ընդամենը | 35933,0 | 35933,0 |