Գլխավոր տեղեկություն
Номер
N 794
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.1999
Дата вступления в силу
29.12.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1999 թվականի N 794
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիշերօթիկ դպրոցների ու արտադպրոցական հիմնարկների պահպանման ծախսերն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 04 ենթախմբի «01. Հատուկ դաստիարակչական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 05 ենթախմբի «01. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները պակասեցնել համապատասխանաբար` 12545,0 հազ. դրամով, 5924,6 հազ. դրամով և 17463,4 հազ. դրամով, ընդամենը 35933,0 հազ. դրամ` ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «02. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներում պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 06 ենթախմբի «01. Հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և 04 խմբի 07 ենթախմբի «01. Արտադպրոցական հիմնարկների պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները համապատասխանաբար` 11604,0 հազ. դրամով, 7572,0 հազ. դրամով և 16757,0 հազ. դրամով:

2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով նշված վերաբաշխման հետևանքով առաջացած փոփոխությունները` հաստատել ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 29-ի N 794 որոշմամբ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03, 04, 05, 06 ԵՎ 07 ենթախմբերի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանում

Պակասեցումը

Ավելացումը

Ընդամենը 12545,0 7572,0
այդ թվում`      
աշխատավարձ 9850,0  5917,0
պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարներ
2695,0 1655,0
       
Ընդամենը 5924,6   
այդ թվում`      
աշխատավարձ 4628,2  
պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարներ
1296,4  
         
Ընդամենը      
այդ թվում`      
սննդի ձեռքբերման ծախսեր 17436,4  
       
Ընդամենը    11604,0
այդ թվում`     
այլ ծախսեր    11604,0
     
Ընդամենը      
այդ թվում`     
աշխատավարձ      
պարտադիր սոցիալական ապահովագրության
վճար
     
       
Ընդամենը    16757,0
այդ թվում`      
այլ ծախսեր    16757,0
Ընդամենը 35933,0 35933,0

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան