«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«29» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 1999 թվականի թիվ 359
ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Երևանում 2001 թվականի սեպտեմբերին կազմակերպվող` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունն է:
2. Ստեղծել «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների ծախսերը կատարվում են հովանավորների ու ֆինանսական այլ աղբյուրների հաշվին:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների 5 տոկոսի իրացումից առաջացած միջոցներն օգտագործել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները ֆինանսավորելու համար:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «2001 թվականին Երևան քաղաքում «Հայաստան-01» (ԱրմՖիլԷքՍ` 01) ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես անցկացնելու մասին» N 160 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:
Հաստատված է ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 359 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի
Ա. Վարդանյան | - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Բաբախանյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Գ. Արզումանյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ |
Ի. Զաքարյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ս. Սիմոնյան | - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Հ. Մատինյան | - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն |
Ա. Քեչեյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա) |
Հ. Գրիգորյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության վարչության քարտուղար (պատասխանատու քարտուղար) |