Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 359
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.1999-07.08.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.1999
Дата вступления в силу
29.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«29» մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 1999 թվականի թիվ 359

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Երևանում 2001 թվականի սեպտեմբերին կազմակերպվող` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունն է:

 2. Ստեղծել «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):

 3. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների ծախսերը կատարվում են հովանավորների ու ֆինանսական այլ աղբյուրների հաշվին:

 4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների 5 տոկոսի իրացումից առաջացած միջոցներն օգտագործել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները ֆինանսավորելու համար:

 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «2001 թվականին Երևան քաղաքում «Հայաստան-01» (ԱրմՖիլԷքՍ` 01) ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես անցկացնելու մասին» N 160 որոշումը:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

 մայիսի 29-ի N 359

որոշմամբ

 

 Կ Ա Զ Մ

 

«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի

 

Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բաբախանյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Հ. Մատինյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն
Ա. Քեչեյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա)
Հ. Գրիգորյան - Հայաստանի ֆիլատելիստների միության վարչության քարտուղար (պատասխանատու քարտուղար)