«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2001 թվականի N 117
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 714, 1999 թվականի մայիսի 5-ի N 312 և 2000 թվականի հոկտեմբերի 14-ի N 652 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ պարբերություններում «գնահատման պահին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի կողմից` մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվի դրությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |