040.0085.07.02.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2001 թվականի N 85
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 382 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 1-ի N 164, սեպտեմբերի 11-ի N 290, դեկտեմբերի 23-ի N 382, 1997 թվականի հունվարի 1-ի N 1, հունվարի 27-ի N 10, հուլիսի 3-ի N 240 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի`
ա) 1-ին կետում` հանել «ինչպես նաև» բառերը.
«հանրապետական մարմինների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Երևանի խորհրդի» բառերով.
բ) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
գ) 4-րդ կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
դ) 5-րդ կետում «անվանում» բառը փոխարինել «վերնագիր» բառով, իսկ «պետական գրանցման համար (թիվ)» բառերը` «համար (թիվ)» բառերով.
ե) 7-րդ կետի «բ» ենթակետում «ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների» բառերը փոխարինել «իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների» բառերով.
զ) 8-րդ կետում «Ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների» բառերը փոխարինել «Իրավաբանական և ֆիզիկական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների» բառերով.
է) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գերատեսչական նորմատիվ ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային տարբերակը».
ը) 11-րդ կետում «իր հրամանով իրավաբանական ուժ տալ գերատեսչական նորմատիվ ակտին» բառերը փոխարինել «գերատեսչական նորմատիվ ակտը համարել գրանցված և այն ուղարկել հրատարակման» բառերով.
թ) 14-րդ կետում «գանգատարկել» բառը փոխարինել «բողոքարկել» բառով.
ժ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Գրանցված գերատեսչական ակտի մեկ, իսկ մերժված ակտի երկու օրինակը վերադարձվում է ակտն ընդունած նախարարությանը կամ գերատեսչությանը, իսկ մյուս օրինակները մնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` հաշվառման և համակարգման համար».
ժա) 18-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
ժբ) 20-րդ կետում «ընդունելու պահից» բառերը փոխարինել «հրապարակումից և սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից» բառերով.
ժգ) 23-րդ կետում «վերջում» բառը փոխարինել «վերևի աջ անկյունում» բառերով, իսկ «19__ թ.» թիվը` «20__ թ.» թվով:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևանի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ ակտերը մեկամսյա ժամկետում ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում: Նշված ժամկետում չգրանցված նորմատիվ ակտերը համարվում են ուժը կորցրած:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» N 382 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի N 195 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգում`
ա) 2-րդ կետը «ընդունած» բառից առաջ լրացնել «, Երևանի խորհրդի» բառերով.
բ) 5-րդ կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)» բառերը, իսկ կետը «տվյալ» բառից առաջ լրացնել «օրենքով կամ» բառերով.
գ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանք գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում».
դ) 9-րդ կետում «7» թիվը փոխարինել «10» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |