Գլխավոր տեղեկություն
Номер
N 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.29/22(688)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.01.1999
Дата вступления в силу
08.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1999 թվականի N 33

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու մասին» N 742 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնակավայրերում (բացի Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում ընդգրկված բնակավայրերից) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման «ակունք-ծորակ (սպառող)» ամբողջական, միասնական շահագործման սկզբունքին համապատասխան`

ա) մինչև 1999 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի բոլոր դուստր ձեռնարկությունները` միացնելով «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ին.

բ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերին համապատասխան օգտագործման վերցնել համայնքներին սեփականության իրավունքով պատկանող ջրմուղ-կոյուղու համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցեր, օրվա կարգավորման ջրամբարներ, հիդրանտներ և այլն) և վերջիններիս բնականոն գործունեությունն ապահովող հիմնական միջոցները (շենքեր, շինություններ, մեքենա-մեխանիզմներ և այլ սարքավորումներ).

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումն իրականացնել գլխամասային համակարգերի հիման վրա (փնջային սկզբունքով) սահմանված կարգով ստեղծված առանձնացված ստորաբաժանումների` մասնաճյուղերի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համայնքներին սեփականության իրավունքով պատկանող ջրմուղ-կոյուղու համակարգերն օգտագործման վերցնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա) իրականացնել համայնքների ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրում.

բ) մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով պայմանավորված բոլոր պարտավորությունները, փոխադարձ հաշվարկներ կատարելուց հետո, հաշվեգրել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի հաշվեկշռին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 1999 թվականի փետրվարի 10-ը`

ա) սույն որոշման պահանջներից ելնելով` համապատասխան փոփոխություն կատարել «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի կանոնադրության մեջ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման օրինակելի պայմանագրի ձևը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի բարելավման միջոցառումների համալիր ծրագիր:

4. Սահմանել, որ`

ա) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների նոր մեծածախ և մանրածախ սակագների հաստատումը համակարգում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 256 որոշմամբ սահմանված կարգով հաստատված մանրածախ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում նորմատիվային ջրամատակարարման մեծածախ և ջրահեռացման միասնական սակագներ հաստատելու մասին» N 368 որոշմամբ հաստատված մեծածախ սակագները.

բ) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում ընդգրկված բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 256 որոշմամբ սահմանված կարգով հաստատված մանրածախ, բայց ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 8-ի N 368 որոշմամբ հաստատված մեծածախ սակագներով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` աջակցել և ձեռնարկել միջոցներ «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի սպասարկման ոլորտում առավել մեծ թվով բնակավայրեր ընդգրկելու համար:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու մասին» N 742 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «ընկերությունների», իսկ 2-րդ կետում «ստեղծման» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընկերության» և «վերակազմակերպման» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան