«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 141
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 31-ի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» N 351 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի 14-րդ կետի`
ա) «բ» ենթակետում «նվիրատվության և ժառանգության» բառերը փոխարինել «օտարման, հավատարմագրային կառավարման և ժառանգության» բառերով.
բ) «գ» ենթակետում «նոտարական կարգով հաստատված» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաստատված» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել «ե» և «ժ» ենթակետերը.
դ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռեեստրում գրանցումներ կատարելու համար ներկայացվող պայմանագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով».
ե) ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների առևտրի և դրանց գրանցման կանոնների մասին» N 474 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին և 4-րդ կետերը.
բ) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա կազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները».
գ) 2-րդ կետի «ա» ենթակետում և 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.
դ) 3-րդ կետից հանել «սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները հաստատելուց հետո» բառերը:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի N 420 որոշումը լրացնելու մասին» N 99 որոշման 1-7-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 22-ի «Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի միասնական կանոնների հաստատման մասին» N 45 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի սեփականության սուբյեկտների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կարգը հաստատելու մասին» N 477 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |