Գլխավոր տեղեկություն
Номер
N 611
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.08/66(365)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1998
Дата вступления в силу
02.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1998 թվականի N 611

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության` 1998 թվականի մարտի 13-ի N 174 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 516 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թվականի չորրորդ եռամսյակից բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների պետական պատվեր տեղադրող մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը:

2. Հաստատել սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների համար`

ա) պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում է).

բ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվություններ ներկայացնելու և դրանց դիմաց վճարման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշումը` 2-րդ կետի, 3-րդ կետի «զ» ենթակետի և «է» ենթակետի N 7 (ձև 02) հավելվածի 4-րդ, 6-րդ կետերի մասով:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը կատարված աշխատանքների դիմաց վճարումները և վերջնահաշվարկը կատարվելու են նշված ընկերություններում` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը` պետական պատվեր տեղադրող մարմինների կողմից:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության ներկայացրած հանձնարարագրերի հիման վրա կատարել վճարումներ` սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր պետական փակ բաժնետիրական ընկերության փաստացի կատարած աշխատանքների դիմաց` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի N 611 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

բժշկական օգնություն եվ սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների

 

Երևան քաղաք

 

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն» ՊՓԲԸ

«N 4 կլինիկական ծննդատուն» ՊՓԲԸ

«Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ

«N 3 կլինիկական հիվանդանոց» ՊՓԲԸ

«Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» ՊՓԲԸ

«Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ

«N 19 պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«N 8 մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«N 8 պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Մալաթիա» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ

«Նորք» հանրապետական հոգեկան առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Հանրապետական հակաուռուցքային դիսպանսեր» ՊՓԲԸ

«Հանրապետական մանկական ստոմատոլոգիական կենտրոն» ՊՓԲԸ

«Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՊՓԲԸ

 

Շիրակի մարզ

 

Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց» ՊՓԲԸ

«Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՊՓԲԸ

«Արթիկի հիվանդանոց» ՊՓԲԸ

 

Արմավիրի մարզ

 

«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Լոռու մարզ

 

«Վանաձորի N 2 հիվանդանոց» ՊՓԲԸ

«Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Տավուշի մարզ

 

«Իջևանի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Իջևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Վայոց ձորի մարզ

 

«Եղեգնաձորի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Սյունիքի մարզ

 

«Կապանի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Կապանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Գեղարքունիքի մարզ

 

«Գավառի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Արարատի մարզ

 

«Արտաշատի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Արտաշատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Կոտայքի մարզ

 

«Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Հրազդանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Արագածոտնի մարզ

 

«Աշտարակի հիվանդանոց» ՊՓԲԸ

«Աշտարակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի N 611 որոշմամբ

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության եվ սպասարկման աշխատանքների վերաբերյալ

 

(I) ՈՒՂԵԳԻՐ N _________

1. _______________________________________________________

(մշտական բնակավայրի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի կամ կանանց կոնսուլտացիայի անվանումը, շտապ բժշկական օգնության ենթակայանի և բրիգադի համարը կամ տեղափոխման Էպիկրիզով ուղեգրող հիվանդանոցային բուժհիմնարկի անվանումը)

2.1. ______________________
(ուղեգրվողի անունը, ազգանունը)

2.2. ____________________________
(անձնագրի սերիան և համարը)

3. Ախտորոշումը __________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
4. Տվյալ տարում տվյալ հիվանդությամբ ուղեգրվել է`

առաջին անգամ

,

կրկին անգամ

5.1.________________________
 (սոցիալական անապահով խմբի

անվանումը)

5.2. __________________________
(խմբի հերթական համարը)

5.3. N ___________________________________________________
(վկայականի համարը)

6. ______________________________________________________

(հիվանդանոցային բուժհիմնարկի անվանումը)

6.1. _________________________

(ուղեգրող բժշկի անունը, ազգանունը)

6.2. _______________________
(ստորագրությունը)

* տեղամասային թերապևտ, մանկաբույժ
* մանկաբարձ-գինեկոլոգ
* շտապ բժշկական օգնության բժիշկ
* նեղ մասնագետ (ընդգծել)

Կ.Տ.

7. Ուղեգրման ամսաթիվը ____________ 199 թ. ժամը __________

(II) ԳՐԱՆՑՈՒՄ N __________

1. __________________________________________________________
(հիվանդանոցային բուժհիմնարկի անվանումը)

2.1. __________________________
(ուղեգրվողի անունը, ազգանունը)

2.2. ___________________________
(անձնագրի սերիան և համարը)

3. Ախտորոշումը _____________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________

 

4.1. ________________________
(պետական պատվեր
տեղադրող մարմին,
առաջնակի բժշկաաշխատանքային
փորձաքննության
համար հետազոտվողներին ուղեգրող
հաստատություն,
կենտրոնական ռազմաբժշկական
հանձնաժողով,
տարածքային զինկոմիսարիատ)

4.2.N ___________________________
(ուղեգրի, գրության համարը)

 

5. _________________________________________________________
(հոսպիտալացման բաժանմունքի անվանումը)

6.1._________________________
 (ընդունարանի հերթապահ բժշկի անունը, ազգանունը)

6.2. ___________________________
(ստորագրությունը)

 

7. Ընդունման ամսաթիվը _____________ 199 թ. ժամը ___________

 

(III) Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստացող հիվանդի հաշվառման քարտ N ____

 

1. Հիվանդության պատմության համարը` N ___

 

2. Սեռը` արական  իգական 3. Ծննդյան տարեթիվը _______ ամիսը _______ օրը _____

4. Մշտական բնակության վայրը (հասցեն) ____________________ ______________

                                                                                                                                  (հեռախոսի համարը)

5.1. ______________________ 5.2. _______________ 5.3. ________________

           (խմբի անվանումը)                                           (ենթախմբի  անվանումը)                     (կետի անվանումը)

5.4. N _____________ N _________________ N _________________

               (խմբի համարը)                     (ենթախմբի համարը)                         (կետի համարը)

6.1. ____________________               6.2. N _______________      6.3. N ____________

       (սոցիալական անապահով խմբի անվանումը)          (խմբի հերթական  համարը)                (վկայականի համարը)

 

7. Հիվանդանոցի ախտորոշում`

 

  Հիմնական Բարդություններ Հարակից
հիվանդություններ
 
Կլինիկական
եզրափակիչ
     
 
Ախտաբանաանատոմիական      
 

 

8.1. Տեղափոխված է ____________       8.2. ______________________        8.3._________

                                  (բաժանմունքի անվանումը)    (տեղափոխող բուժող բժշկի անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

8.4. N _________       N ___________    N ________     8.5. Տեղափոխման ամսաթիվը ______ 199  թ.

             (խմբի համարը)         (ենթախմբի համարը)      (կետի համարը)

9. Տեղափոխման ախտորոշման հիմնավորումը` ________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

10.1. Երկրորդ անգամ տեղափոխվել է ____________  10.2. _________________________   10.3.__________

                                                               (բաժանմունքի անվանումը)      (տեղափոխող բուժող բժշկի անունը, ազգանունը)            (ստորագրությունը)
                                                                                                                    

 

 

11. Վիրաբուժական միջամտություններ`

N/N
ը/կ
Միջամտության տեսակը Ամիսը,
ամսաթիվը
Անզգայացման
(ցավազրկման)
մեթոդը
Բարդություններ

 1.

       

 2.

       

 3.

       

 4.

       

 5.

       

 

12.1. Վիրաբույժ _____________    12.2. Անեսթեզիոլոգ ____________

                          (անունը, ազգանունը)                                              (անունը, ազգանունը)

                

 

13. Օգտագործված դեղամիջոցներ և բժշկական պարագաներ`

Անվանումը և դոզան

Չափման միավորը

Քանակը

Անվանումը և դոզան

Չափման միավորը

Քանակը

           
           
           
           
           
            
           
           
           


14. Կատարված լաբորատոր և գործիքային հետազոտություններ`

 

Անվանումը

Քանակը

Անվանումը

Քանակը

       
       
       
       
       
       

15. Հիվանդության ելքը` դուրս գրված  մահացած այլ հիմնարկ տեղափոխված

16. Դուրսգրման ամիսը, ամսաթիվը

_________________ 199  թ.

 

 

 

 

18.1. Լրացնող __________________________

                        (պատասխանատու անձի անունը, ազգանունը)

 

 

19. Դուրս գրված հիվանդի բուժման արժեքը

(դրամ)` ըստ հիվանդանոցային

բժշկական օգնության և սպասարկման

առանձին տեսակի

 

 

 

17. Ընդամենը` անցկացված
մահճակալ/օրերի
քանակը
1
 
2
 
3
 
18.2. _______________________
              (ստորագրությունը)

20. Տեղափոխված հիվանդի  բուժման
արժեքի 40 տոկոսը (դրամ)` ըստ հիվանդանոցային 
 բժշկական օգնության և սպասարկման
առանձին տեսակի

 

                                                      Կ.Տ.

 ________________

* Հիվանդի հաշվառման քարտի թերլրացման, դրա մեջ ուղղումների, ավելորդ նշումների և սխալների դեպքում տվյալ հաշվառման քարտը համարվում է անվավեր:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 2-ի N 611 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ԵՎ սպասարկման աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվությունները ներկայացնելու եվ դրանց դիմաց վճարման

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը (այսուհետև` գործակալություն) սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքում է պայմանագրեր պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների վերաբերյալ:

2. Յուրաքանչյուր հաշվետու շաբաթվան հաջորդող շաբաթվա երկրորդ օրը (երեքշաբթի) կատարողը գործակալության համապատասխան մարզային վարչություն է ներկայացնում հաշվետվություն, որի հիման վրա կազմվում է փաստացի կատարված աշխատանքների ընդունման-հանձնման ակտ:

3. Գործակալության մարզային վարչությունները յուրաքանչյուր հաշվետու շաբաթվան հաջորդող շաբաթվա չորրորդ օրը (հինգշաբթի) գործակալության հաստատմանն են ներկայացնում պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն (N 1 ձևը կցվում է), ինչպես նաև` տվյալ մարզի տարածքում գործող, սույն որոշման հավելվածում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տվյալ ժամանակահատվածում պետական պատվերի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները և ընդունման-հանձնման ակտերը:

4. Յուրաքանչյուր հաշվետու շաբաթվան հաջորդող երկրորդ շաբաթվա ընթացքում գործակալությունը, ամփոփելով հաշվետու շաբաթվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն (N 2 ձևը կցվում է)` համապատասխան ֆինանսավորում բացելու համար: Բացված ֆինանսավորման հիման վրա գործակալությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հանձնարարագրեր` յուրաքանչյուր պետական փակ բաժնետիրական ընկերության փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարելու համար:

 

Ձև 1

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ _____________ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԸՍՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

_____________________ 199  թ. մինչև ___________________ 199  թ.

 

 

NN ը/կ
խումբ

Ենթա-
խումբ

Բժշկական օգնության և
սպասարկման տեսակները

Չափի
միավորը

Միավորի
փաստացի թիվը

Գումարը
(հազ.
դրամ)

1

2

3

4

5

6

05 02 Հիվանդանոցներ
այդ թվում`
     
    1. Տարափոխիկ հիվանդություններ հիվանդ    
    2. Ծննդօգնություն, բուժօգնություն հղի կանանց հիվանդ    
    3. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք հիվանդ    
    4. Նարկոլոգիական օգնություն հիվանդ    
    5. Չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում հիվանդ    
    6. Հեմոդիալիզի անցկացում հիվանդ    
    7. Վերակենդանացման միջոցառումների անցկացում հիվանդ    
    8. Անհետաձգելի բուժօգնություն հիվանդ    
    9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում քննություն    
    10. Բուժօգնություն բնակչության առանձին խմբերին` հիվանդ    
    ա) սոցիալապես հիվանդ անապահով խմբերին հիվանդ    
    բ) երեխաներին հիվանդ    
    11. Կապիտալ շինարարություն      
  03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, այդ թվում`      
    1. Ընդհանուր պրակտիկայի թերապևտի և մանկաբույժի ծառայություն միավոր    
    2. Հղիների նկատմամբ  հսկողության իրականացում հաճախում
(հետազոտ.)
   
    3. Բուժակամանկաբարձական կետեր միավոր    
    4. Բուժօգնություն բնակչության առանձին խմբերին      
    ա) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն սոցիալապես անապահով խմբերին միավոր
հետազոտ.
   
    բ) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն երեխաներին միավոր
հետազոտ.
   
    5. Նախազորակոչային տարիքի անձանց բժշկական քննություն մարդ    
    6. Ամբուլատոր հսկողություն դիսպանսերներում և կենտրոններում հազ. դրամ    
    7. Դպրոցներում բուժքույրերի կողմից երեխաներին մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում միավոր    
    8. Տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող, նարկոլոգիական և ուռուցքային հիվանդություններով տառապող անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում միավոր    
    9. Դիաբետով հիվանդների մասնագիտացված հետազոտություն և սպասարկում հիվանդ    
    10. Կապիտալ շինարարություն      
  04 Առողջապահական այլ հաստատություններ և հարակից ծառայություններ, այդ թվում`      
    1. Շտապ բժշկական օգնության ծառայություն կանչ    
    2. Հարակից ծառայություններ հազ. դրամ    
  05 Բնակչությանը մատուցվող այլ առողջապահական ծառայություններ      
    1. Բնակչության առանձին խմբերին ցույց տրվող ստոմատոլոգիական և ատամնապրոթեզավորման բժշկական օգնություն հազ. դրամ    
    ա) սոցիալապես անապահով խմբերին հազ. դրամ    
    բ) երեխաներին հազ. դրամ    
    2. Ախտորոշիչ հետազոտություններ հազ. դրամ    
    3. Հիվանդների ճանապարհածախս հազ. դրամ    

 

Ձև 2

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Ա Մ Փ Ո Փ   Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԸՍՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

_____________________ 199  թ. մինչև ___________________ 199  թ.

 

 

NN ը/կ
խումբ

Ենթա-
խումբ

Բժշկական օգնության և
սպասարկման տեսակները

Չափի
միավորը

Միավորի
փաստացի թիվը

Գումարը
(հազ.
դրամ)

1

2

3

4

5

6

05 02 Հիվանդանոցներ
այդ թվում`
     
    1. Տարափոխիկ հիվանդություններ հիվանդ    
    2. Ծննդօգնություն, բուժօգնություն հղի կանանց հիվանդ    
    3. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք հիվանդ    
    4. Նարկոլոգիական օգնություն հիվանդ    
    5. Չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում հիվանդ    
    6. Հեմոդիալիզի անցկացում հիվանդ    
    7. Վերակենդանացման միջոցառումների անցկացում հիվանդ    
    8. Անհետաձգելի բուժօգնություն հիվանդ    
    9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում քննություն    
    10. Բուժօգնություն բնակչության առանձին խմբերին` հիվանդ    
    ա) սոցիալապես հիվանդ անապահով խմբերին հիվանդ    
    բ) երեխաներին հիվանդ    
    11. Կապիտալ շինարարություն      
  03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, այդ թվում`      
    1. Ընդհանուր պրակտիկայի թերապևտի և մանկաբույժի ծառայություն միավոր    
    2. Հղիների նկատմամբ  հսկողության իրականացում հաճախում
(հետազոտ.)
   
    3. Բուժակամանկաբարձական կետեր միավոր    
    4. Բուժօգնություն բնակչության առանձին խմբերին      
    ա) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն սոցիալապես անապահով խմբերին միավոր
հետազոտ.
   
    բ) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն երեխաներին միավոր
հետազոտ.
   
    5. Նախազորակոչային տարիքի անձանց բժշկական քննություն մարդ    
    6. Ամբուլատոր հսկողություն դիսպանսերներում և կենտրոններում հազ. դրամ    
    7. Դպրոցներում բուժքույրերի կողմից երեխաներին մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում միավոր    
    8. Տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող, նարկոլոգիական և ուռուցքային հիվանդություններով տառապող անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում միավոր    
    9. Դիաբետով հիվանդների մասնագիտացված հետազոտում և սպասարկում հիվանդ    
    10. Կապիտալ շինարարություն      
  04 Առողջապահական այլ հաստատություններ և հարակից ծառայություններ, այդ թվում`      
    1. Շտապ բժշկական օգնության ծառայություն կանչ    
    2. Սանիտարական ավիացիայի ծառայություն կանչ    
    3. Երեխաների առողջարանային բուժում երեխա    
    4. Հարակից ծառայություններ (դատաբժշկական և ախտաանատոմիական փորձաքննություն, լիցենզավորման կենտրոն, բժիշկ-ինտերններ, մանկատներ, տեղեկատվական-վերլուծական կենտրոն, արյան փոխներարկման կենտրոն և այլն) հազ. դրամ    
  05 Բնակչությանը մատուցվող այլ առողջապահական ծառայություններ      
    1. Դեղորայքային ապահովում (պատվաստանյութեր, հակադիաբետիկ, հակատուբերկուլյոզային, հակաուռուցքային, ցավազրկող և այլն) հազ. դրամ    
    2. Բնակչության առանձին խմբերին ցույց տրվող ստոմատոլոգիական և ատամնապրոթեզավորման բժշկական օգնություն հազ. դրամ    
    ա) սոցիալապես անապահով խմբերին հազ. դրամ    
     բ) երեխաներին հազ. դրամ    
       3. Ախտորոշիչ հետազոտություններ հազ. դրամ    
    4. Հիվանդների ճանապարհածախս հազ. դրամ    
  06 Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն հազ. դրամ    
  07 Այլ ծրագրեր հազ. դրամ    
    1. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրերին ՀՀ կառավարության մասնակցւթյունը հազ. դրամ    
          2. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրեր հազ. դրամ    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան