«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1999 թվականի N 52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`
ա) որոշման N 1 հավելվածի Սևան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «NN 1, 2, 3, 4, 7 միջնակարգ դպրոցներ» տողը լրացնել «N 9 արհեստագործական ավագ դպրոց» բառերով.
բ) նույն ցանկից հանել «N 86 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |