«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 468
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» N 329 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի ժամանակավոր կանոնակարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության առաջին, երկրորդ և երրորդ աստիճանների` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի ընդհանուր թիվը սահմանվում է պետական պատվերով և ըստ վճարովի ուսուցման տեղերի»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |