Գլխավոր տեղեկություն
Номер
N 468
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1998
Дата вступления в силу
20.08.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1998 թվականի N 468
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» N 329 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի ժամանակավոր կանոնակարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության առաջին, երկրորդ և երրորդ աստիճանների` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի ընդհանուր թիվը սահմանվում է պետական պատվերով և ըստ վճարովի ուսուցման տեղերի»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան