«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1998 թվականի N 267
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկը լրացնել`
«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն |
Անշարժ գույքի չափագրում, գնահատում, կադաստրային քարտեզագրում և ռիելտորական գործունեություն» |
տողով:
2. Սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |