ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից |
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Արգելվում է`
ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.
բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.
գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.
դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:»:
Այդ կապակցությամբ` օրենքի 15 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը համապատասխանաբար համարել 7-րդ և 8-րդ կետեր:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|