«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1998 թվականի N 178
քաղ. Երևան
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տարերային աղետի հետևանքով գյուղատնտեսական նպատակով անօգտագործելի դարձած տնամերձ հողերի փոխարեն հողի սեփականատերերին համարժեք հողամասեր անհատույց հատկացնելու համար և, հաշվի առնելով նրանց խնդրանքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողերից 2,4 հեկտարը պահուստային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա:
2. Նշված համայնքի հողի սեփականատերերին պատկանող գյուղատնտեսական նպատակով անօգտագործելի դարձած 2,4 հեկտար տնամերձ հողերը հետ վերցնել և փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 17-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |