Գլխավոր տեղեկություն
Номер
N 554
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.1994-27.05.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.11.1994
Дата вступления в силу
30.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1994 թվականի N 554

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ`

ա) բոլոր սպառողների համար էլեկտրական և ջերմային էներգիաների միասնական սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը էլեկտրական ու ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է նախորդ ամսվա 25-ին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` նշված օրվա դրությամբ տարադրամի ու դրամի հաշվարկային կուրսը.

գ) էլեկտրական ու ջերմային էներգիաների համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրանց համար վճարման կարգի մասին» N 238 որոշումը և 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ