ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1994 թվականի N 143
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում փորձագիտական եզրահանգումներ ու օգնություն ստանալու և ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջները բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն կոնսուլտատիվ խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհրդի կանոնադրությունը և կազմը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհուրդը (այսուհետև` կոնսուլտատիվ խորհուրդ) հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը ստանում են փորձագիտական եզրակացություններ և օգնություն:
2. Կոնսուլտատիվ խորհրդի կազմի մեջ ընդգրկվում են ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության և արտասահմանից հրավիրված անհատ մասնագետներ ու փորձագետներ:
II. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Կոնսուլտատիվ խորհուրդը`
ա) տալիս է կոնսուլտացիաներ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և կանոնների վերաբերյալ.
բ) պարզաբանում է ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում ընդհանուր բնույթի տեխնիկական հիմնահարցերը.
գ) քննարկում և տալիս է առաջարկություններ միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության մակարդակի վերաբերյալ.
դ) աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության աշխատանքներին` հրավիրված մասնագետների և փորձագետների աշխատանքի կոորդինացման միջոցով.
ե) քննարկում և ընդհանրացնում է կառավարման մարմինների կողմից տրված առաջարկությունները և փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը:
III. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Կոնսուլտատիվ խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.Կոնսուլտատիվ խորհրդի աշխատանքները ղեկավարում է խորհրդի նախագահը: Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը, փոխնախագահը և գիտական քարտուղարն ընտրվում են կոնսուլտատիվ խորհրդի անդամների կողմից:
6. Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում կոնսուլտատիվ խորհրդի առջև դրված խնդիրների կատարման համար, սահմանում է փոխնախագահի, գիտական քարտուղարի և անդամների պարտականությունները:
7. Կոնսուլտատիվ խորհրդի կազմը վերահաստատվում է տարին մեկ անգամ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Աբաղյան |
- ՌԴ, «Էներգիա» ԳԱՄ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Մ. Աղբաբյան | - Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր |
Ա. Ամատունի | - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Բաբլոյան | - ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ս. Բադալյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ |
Կ. Դանիելյան | - ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար, կենսաբանական գիտությունների թեկնածու |
Ս. Թաշճեան | - ՀՀ պետական նախարար |
Զ. Կիրակոսյան | - ԱՄՆ, «Մեծամոր» ֆոնդի նախագահ |
Ա. Հակոբյան | - ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետ |
Ա. Հաջյան | - ԱՄՆ, «Բեքտել» ֆիրմա, միջուկային տեղակայումների անվտանգությունն ապահովող խորհրդի ղեկավար, տեխնիկական կազմի անդամ |
Ռ. Ղազարյան | - ՀՀ ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր |
Գ. Մանոյան | - ՀՀ պետնախարարի խորհրդական |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ |
Ռ. Մարտիրոսյան | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Ա. Մելիքսեթյան | - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի դոցենտ, վաստակավոր շինարար |
Ռ. Մկրտչյան |
- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Վ. Չիտեչյան | - ՀՀ փոխվարչապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Յու. Սարգսյան | - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր |
Ֆ. Սարգսյան | - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր |
Հ. Վարդապետյան | -ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Ժ. Փանոսյան | - Ֆրանսիա, «Ֆրամատոմ»-ի միջուկային տեխնիկայի հարցերով արտաքին կապերի տնօրինության փոխնախագահ |