Գլխավոր տեղեկություն
Номер
N 143
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.1994-27.12.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.03.1994
Дата вступления в силу
30.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 1994 թվականի N 143

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում փորձագիտական եզրահանգումներ ու օգնություն ստանալու և ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջները բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն կոնսուլտատիվ խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհրդի կանոնադրությունը և կազմը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 30-ի N 143 որոշման 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհուրդը (այսուհետև` կոնսուլտատիվ խորհուրդ) հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը ստանում են փորձագիտական եզրակացություններ և օգնություն:

2. Կոնսուլտատիվ խորհրդի կազմի մեջ ընդգրկվում են ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության և արտասահմանից հրավիրված անհատ մասնագետներ ու փորձագետներ:

 

 II. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Կոնսուլտատիվ խորհուրդը`

ա) տալիս է կոնսուլտացիաներ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և կանոնների վերաբերյալ.

բ) պարզաբանում է ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում ընդհանուր բնույթի տեխնիկական հիմնահարցերը.

գ) քննարկում և տալիս է առաջարկություններ միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության մակարդակի վերաբերյալ.

դ) աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության աշխատանքներին` հրավիրված մասնագետների և փորձագետների աշխատանքի կոորդինացման միջոցով.

ե) քննարկում և ընդհանրացնում է կառավարման մարմինների կողմից տրված առաջարկությունները և փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը:

 

 III. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Կոնսուլտատիվ խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5.Կոնսուլտատիվ խորհրդի աշխատանքները ղեկավարում է խորհրդի նախագահը: Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը, փոխնախագահը և գիտական քարտուղարն ընտրվում են կոնսուլտատիվ խորհրդի անդամների կողմից:

6. Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում կոնսուլտատիվ խորհրդի առջև դրված խնդիրների կատարման համար, սահմանում է փոխնախագահի, գիտական քարտուղարի և անդամների պարտականությունները:

7. Կոնսուլտատիվ խորհրդի կազմը վերահաստատվում է տարին մեկ անգամ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 30-ի N 143 որոշման 

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Աբաղյան

- ՌԴ, «Էներգիա» ԳԱՄ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մ. Աղբաբյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր
Ա. Ամատունի - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ
Կ. Դանիելյան - ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար, կենսաբանական գիտությունների թեկնածու
Ս. Թաշճեան - ՀՀ պետական նախարար
Զ. Կիրակոսյան - ԱՄՆ, «Մեծամոր» ֆոնդի նախագահ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետ
Ա. Հաջյան - ԱՄՆ, «Բեքտել» ֆիրմա, միջուկային տեղակայումների անվտանգությունն ապահովող խորհրդի ղեկավար, տեխնիկական կազմի անդամ
Ռ. Ղազարյան - ՀՀ ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Գ. Մանոյան - ՀՀ պետնախարարի խորհրդական
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ
Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Ա. Մելիքսեթյան - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի դոցենտ, վաստակավոր շինարար
Ռ. Մկրտչյան

- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Վ. Չիտեչյան - ՀՀ փոխվարչապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հ. Վարդապետյան -ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Ժ. Փանոսյան - Ֆրանսիա, «Ֆրամատոմ»-ի միջուկային տեխնիկայի հարցերով արտաքին կապերի տնօրինության փոխնախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2000, N 883 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան