«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1997 թվականի N 571
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`
ա) հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» տողը.
բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն |
|
ալկոհոլային խմիչքների մեծածախ վաճառք | |
թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք | |
կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն | |
ապրանքային բորսաների կազմակերպում». |
գ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների էկոնոմիկայի նախարարություն |
|
գրավատների կազմակերպում | |
վիճակախաղերի կազմակերպում և անցկացում, վիճակախաղերի տոմսերի պատրաստում, վիճակախաղերի տոմսերի ներկրում, վիճակախաղերի տոմսերի իրացում | |
շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում | |
| |
բորսային միջնորդային ծառայություններ»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |