Գլխավոր տեղեկություն
Номер
N 613
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Дата принятия
18.10.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
18.10.1991
Дата вступления в силу
18.10.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 1991 թվականի N 613

քաղ. Երևան

 

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքում ռազմամարզական գիշերօթիկ վարժարան ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը`

ա) լուծարել N 19 ՄՊՏՈՒ-ն և մարշալ Բաբաջանյանի անվան ռուսաց լեզվի, մարմնակրթության և ռազմական պատրաստության խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը և դրանց բազայի վրա Երևան քաղաքում ստեղծել ռազմամարզական գիշերօթիկ վարժարան.

բ) լուծարված N 19 ՄՊՏՈՒ-ի սովորողներին և մանկավարժադաստիարակչական կոլեկտիվի անդամներին տեղավորել պրոֆիլին համապատասխան ուսումնարաններում.

գ) ազատված շենքը և տարածքը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը.

դ) նորաստեղծ ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի սովորողների վրա տարածել հանրապետությունում գործող մարզական թեքումով գիշերօթիկ դպրոցներում կիրառվող սննդի նորմաները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ