«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թվականի N 546
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 546 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը:
2.«Հայգազարդ» պետական կոնցեռնի հիմնական միջոցների մնացորդային արժեքի հաշվարկման հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
CՄԱ = (CՎԱ - CՎԱxAxT/100%)xKՓ,
որտեղ`
CՄԱ` հիմնական միջոցների մնացորդային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
CՎԱ` հիմնական միջոցների վերագնահատված հաշվեկշռային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
A` ամորտիզացիոն հատկացումների տարեկան նորման` տոկոս.
T` շահագործման ժամկետը` տարի.
KՓ` օբյեկտի փաստացի վիճակը և շահագործման որակը հաշվի առնող գործակիցը:
ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐ եվ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ
Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի`
D = 1220` 0,614 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 1020` 0,378 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 720` 0,291 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 530` 0,198 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 375` 0,130 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 325` 0,121 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 219` 0,099 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 159` 0,060 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 108` 0,030 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Գազաբաշխիչ յուրաքանչյուր կայանի արժեքն ընդունված է 0.267 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են տարեկան 3 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանության բացակայությունը, տեխնոլոգիական կապի չգործելը, ներկա նորմերին գազատարի վրա տեղադրված փականների անհամապատասխանությունը և այլն) հաշվի առնող K = 0,62 գործակիցը:
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ
Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի:
1 կմ երկարությամբ ստորգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`
D = 219` 25,56 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 159` 16,75 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 108` 13,96 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
1 կմ երկարությամբ վերգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`
D = 219` 16,65 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 159` 12,20 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
D = 108` 10,99 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են 40 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանությունը, շահագործման երկարատև ընդհատումը և այլն) հաշվի առնող K = 0,8 գործակիցը:
ՇԵՆՔԵՐ եվ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերագնահատված արժեքը որոշելիս հիմք է ընդունվում նույնաբնույթ շինությունների 1 մ2 մակերեսի շինարարության արժեքը` հաշվարկված ռեսուրսային մեթոդով`
վարչական շենքեր` |
356 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
նորոգման և մեխանիկաարտադրական շենքեր` |
342 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
նյութատեխնիկական պահեստներ` |
287 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունում են տարեկան 1,2 տոկոսի չափով: Կիրառվում է նաև շենքերի ու շինությունների իրական վիճակը հաշվի առնող գործակից`
K = 0,9` «Հայգազարդ» պետական կոնցեռնի NN 1 և 2 վարչական շենքերի համար.
K = 0,8` մնացած շենքերի և շինությունների համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ եվ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ընթացիկ արժեքները`
Թեթև մարդատար մեքենաներ
ԳԱԶ-31029` |
10040 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ՎԱԶ 2121` |
8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ՈւԱԶ-39629` |
6256 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ԻԺ-2715` |
3615 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
Բեռնատար մեքենաներ
ԶԻԼ-ՄԱԶ-555` |
6152 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ԳԱԶ-66` |
7069 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ԳԱԶ-53` |
3420 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ՈւՐԱԼ-4320` |
23911 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
Ավտոբուսներ
ԿԱՎԶ-685` |
7854 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ՈւԱՖ-2203` |
6052 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
Էքսկավատորներ
ԷՕ-4124` |
36281 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ԷՕ-2621` |
8311 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
ՀԻՏԱՉԻ-181` |
110293 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
Բուլդոզերներ
ԴԶ-171` |
29595 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
Դ-355Ա` |
300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
Խողովակատեղադրիչներ
Դ-355Ս` |
350000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
SO-1224` |
38068 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
Տրանսպորտային միջոցների նույնաբնույթ խմբերի ընթացիկ և հաշվեկշռային արժեքների հարաբերությունից ստացվել է վերահաշվարկման միջինացված գործակից` K = 670, իսկ «Տրանսգազշին» ՊՁ-ի համար`
մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում` K = 39.
մեխանիզմների դեպքում` K = 93:
Միաժամանակ, այն տրանսպորտային միջոցները և մեխանիզմները, որոնք գերամորտիզացված են, բայց գտնվում են սարքին վիճակում, գնահատվում են վերագնահատված արժեքի 30 տոկոսի չափով: