Գլխավոր տեղեկություն
Номер
N 546
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.1997
Дата вступления в силу
25.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1997 թվականի N 546

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թվականի

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 546 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը:

2.«Հայգազարդ» պետական կոնցեռնի հիմնական միջոցների մնացորդային արժեքի հաշվարկման հիմքում դրված է հետևյալ բանաձևը.

 

CՄԱ = (CՎԱ - CՎԱxAxT/100%)xKՓ,

 

որտեղ`

 

CՄԱ` հիմնական միջոցների մնացորդային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

CՎԱ` հիմնական միջոցների վերագնահատված հաշվեկշռային արժեքը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

A` ամորտիզացիոն հատկացումների տարեկան նորման` տոկոս.

T` շահագործման ժամկետը` տարի.

KՓ` օբյեկտի փաստացի վիճակը և շահագործման որակը հաշվի առնող գործակիցը:

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐ եվ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ

 

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի`

 

D = 1220` 0,614 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 1020` 0,378 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 720` 0,291 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 530` 0,198 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 375` 0,130 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 325` 0,121 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 219` 0,099 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 0,060 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 0,030 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Գազաբաշխիչ յուրաքանչյուր կայանի արժեքն ընդունված է 0.267 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են տարեկան 3 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանության բացակայությունը, տեխնոլոգիական կապի չգործելը, ներկա նորմերին գազատարի վրա տեղադրված փականների անհամապատասխանությունը և այլն) հաշվի առնող K = 0,62 գործակիցը:

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ

 

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքում 1 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը` ըստ տրամագծի:

1 կմ երկարությամբ ստորգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`

 

D = 219` 25,56 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 16,75 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 13,96 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

1 կմ երկարությամբ վերգետնյա խողովակաշարի շինարարության արժեքն ընդունված է`

 

D = 219` 16,65 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 159` 12,20 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

D = 108` 10,99 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Ամորտիզացիոն հատկացումներն ընդունվում են 40 տոկոսի չափով: Կիրառվում է նաև գազատարների իրական վիճակը (էլեկտրաքիմիական պաշտպանությունը, շահագործման երկարատև ընդհատումը և այլն) հաշվի առնող K = 0,8 գործակիցը:

 

ՇԵՆՔԵՐ եվ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վերագնահատված արժեքը որոշելիս հիմք է ընդունվում նույնաբնույթ շինությունների 1 մ2 մակերեսի շինարարության արժեքը` հաշվարկված ռեսուրսային մեթոդով`

 

վարչական շենքեր`

356 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

նորոգման և մեխանիկաարտադրական շենքեր`

342 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

նյութատեխնիկական պահեստներ`

287 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Հիմնական միջոցների ամորտիզացիոն հատկացումներն ընդունում են տարեկան 1,2 տոկոսի չափով: Կիրառվում է նաև շենքերի ու շինությունների իրական վիճակը հաշվի առնող գործակից`

K = 0,9` «Հայգազարդ» պետական կոնցեռնի NN 1 և 2 վարչական շենքերի համար.

K = 0,8` մնացած շենքերի և շինությունների համար:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ եվ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

Վերագնահատված հաշվեկշռային արժեքը որոշելիս հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ընթացիկ արժեքները`

 

Թեթև մարդատար մեքենաներ

 

ԳԱԶ-31029`

10040 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՎԱԶ 2121`

8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւԱԶ-39629`

6256 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԻԺ-2715`

3615 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Բեռնատար մեքենաներ

 

ԶԻԼ-ՄԱԶ-555`

6152 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԳԱԶ-66`

7069 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԳԱԶ-53`

3420 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւՐԱԼ-4320`

23911 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Ավտոբուսներ

 

ԿԱՎԶ-685`

7854 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՈւԱՖ-2203`

6052 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

 

Էքսկավատորներ

 

ԷՕ-4124`

36281 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ԷՕ-2621`

8311 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ՀԻՏԱՉԻ-181`

110293 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

 

Բուլդոզերներ

 

ԴԶ-171`

29595 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

Դ-355Ա`

300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

 

Խողովակատեղադրիչներ

 

Դ-355Ս`

350000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

SO-1224`

38068 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

 

Տրանսպորտային միջոցների նույնաբնույթ խմբերի ընթացիկ և հաշվեկշռային արժեքների հարաբերությունից ստացվել է վերահաշվարկման միջինացված գործակից` K = 670, իսկ «Տրանսգազշին» ՊՁ-ի համար`

մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում` K = 39.

մեխանիզմների դեպքում` K = 93:

Միաժամանակ, այն տրանսպորտային միջոցները և մեխանիզմները, որոնք գերամորտիզացված են, բայց գտնվում են սարքին վիճակում, գնահատվում են վերագնահատված արժեքի 30 տոկոսի չափով: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան