«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
6 հոկտեմբեՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբեՐԻ 1997 թվականի N 429
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Բնակելի շենքերի ընդհանուր շահագործման սարքավորումների` վերելակների, խմելու ջրի բակային պոմպերի, և տարածքների լուսավորության համար ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնակելի շենքերի վերելակների և ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության համար ծախսված էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են նշված գույքի, սարքավորումների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները:
2. Խմելու ջրի բակային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են պոմպերի սեփականատերերը կամ դրանց օգտագործողները:
3. Նշված սարքավորումների ծախսած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի հաշվառքային սարքերի միջոցով, որոնց տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված մարմինը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |