«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 707
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 600 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1.1. Հաշվեկշռային մեթոդով 351072 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Մարալիկի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը, բնակելի շենքի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Մարալիկի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Մարալիկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի N 437 որոշման:
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 251225 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 251225 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 200980 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200980 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. «Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 99848 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 95921 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 276 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1460 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2191 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.7. Գաղտնի:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 66849 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Աբովյանի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցնել «Բյուրեղավանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված N 2 արտադրամասը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի N 409 որոշման:
2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 43770 հազ. դրամ, որը համապատասխանում է 43770 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 43770 հազ. դրամ, որը համապատասխանում է 43770 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Աբովյանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 23080 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 591 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3530 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4286 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6842 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6850 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 981 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 243668 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Նժդեհ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել էլեկտրահաղորդման գծերի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:
3.3. «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել` 6 բնակելի շենքերի անավարտ շինարարությունը, 30 բնակելի շենքերը (Արմավիրի մարզ, գ. Շահումյան) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
3.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 222664 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 222664 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 178132 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 178132 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.6. «Նժդեհ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 21004 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3749 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 93 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15063 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 58 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 308 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1733 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 1391 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 8637 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմաէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ջերմաէներգո» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1060 հազ. դրամ, որը համապատասխանում է 1060 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է` 1060 հազ. դրամ, որը համապատասխանում է 1060 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. «Ջերմաէներգո» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7577,2 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 653,4 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2189,2 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1689 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2039,7 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 24,1 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 981,8 հազ. դրամ:
4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից «Էլինա» արտադրական կոոպերատիվի կողմից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 1024 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:
5.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը և (կամ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:
5.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
6.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից «Բաքուս» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 11018 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:
6.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը և (կամ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:
6.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 3.4-րդ կետում «34085» թիվը փոխարինել «35017» թվով.
բ) 3.5-րդ կետում «13988» թիվը փոխարինել «14920» թվով, «6994» թիվը` «7460» թվով.
գ) 3.7-րդ կետում «9232» թիվը փոխարինել «9848» թվով, «4616» թիվը` «4924» թվով.
դ) 3.8-րդ կետում «2308» թիվը փոխարինել «2462» թվով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |