ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 1993 թվականի N 298
քաղ. Երևան
ՀԱԷԿ-Ի ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԷԿ-ի բանվորական մատակարարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ, և ԱԷԿ-ի բանվորական մատակարարման բաժինը 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էներգետիկայի և վառելիքի նախարարության հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության հաշվեկշռին` նրա վրա դնելով Մեծամոր քաղաքի բնակչության սպասարկումը:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` ապահովել ԱԷԿ-ի աշխատավորական կոլեկտիվին առաջին անհրաժեշտության ապրանքներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |