Գլխավոր տեղեկություն
Номер
N 253
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.1993-29.04.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
14.05.1993
Дата вступления в силу
20.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 1993 թվականի N 253

 

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ազատ շուկայական գների պայմաններում պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների հարկվող եկամուտների հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
   
1. Հաստատել գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները (կցվում է):
      2. Սահմանել, որ առևտրական գործունեության ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամուտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գնի նկատմամբ հաշվարկված 30 տոկոսից ոչ պակաս վերադիրի չափով:
    
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 20-ի N 253 որոշմամբ



Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 



Գործունեության տեսակները

Տոկոսներով համախառն եկամտի նկատմամբ

1

2

Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտում`  

կաշվե կոշիկի, կոշիկի կաղապարների ու կրունկների

պատրաստում և իրացում

50

հագուստի, մորթեղենի, կարվածքեղենի, մանվածքի,

հյուսածո կտորների, գործված և կտրված

արտադրանքների, գլխարկների, արդուզարդի

առարկաների, պետական դրոշմ ունեցող մորթիներից

մուշտակեղենի, գորգերի և գորգեղենի, կահույքի և

ուրիշ ատաղձագործական իրերի, երկաթբետոնե

արտադրանքների պատրաստում և իրացում

50

սննդամթերքի պատրաստում (հացթխում,

հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում)

40

խաղալիքների և հուշանվերների, մետաղյա

մահճակալների և դրանց ցանցերի, կենցաղային ուրիշ

մետաղյա ու թիթեղյա առարկաների, արհեստական

ծաղիկների, բոլոր տեսակի պսակների ու

երաժշտական գործիքների պատրաստում և իրացում

40

գործունեության այլ տեսակներից եկամուտների

ստացում

25
Ժողովրդական գեղարվեստական զբաղմունքների ոլորտում` 15
Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում`  

սեփական ավտոբուսներով քաղաքացիների

սպասարկում

60

սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով,

բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում

60

գործունեության այլ տեսակներից եկամուտների

ստացում

15
Օրենսդրությամբ չարգելված վճարովի ծառայությունների մատուցման գծով գործունեության մյուս ոլորտներում 15
Առևտրական գործունեության ոլորտում 5