«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 1996 թվականի N 165
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ և կարգադրություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել նախկին ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1949 թվականի հուլիսի 24-ի N 11433 կ կարգադրության գործողությունը:
3. Սահմանել, որ գյուղական բնակավայրերում բնակվող և աշխատող ուսուցիչների, բժիշկների և միջին բուժաշխատողների ձմեռվա վառելիքի և կոմունալ ծառայությունների արտոնությունների գծով գումարները փոխհատուցվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին` դրանց առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի «Տարրական և յոթնամյա դպրոցների ուսուցիչների արտոնությունների և առավելությունների մասին» N 195 որոշումը:
2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1951 թվականի հոկտեմբերի 12-ի N 802 կարգադրությունը:
3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1955 թվականի դեկտեմբերի 16-ի N 746 կարգադրությունը:
4. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի մայիսի 13-ի «Հայկական ՍՍՌ գյուղական վայրերում և բանվորական ավաններում բնակվող բժիշկների և միջին բուժաշխատողների արտոնությունների մասին» N 168 որոշումը:
5. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի ապրիլի 29-ի «Երկարօրյա դպրոցների կազմակերպման մասին» N 20 /203 որոշման 7-րդ կետի երրորդ պարբերությունը:
6. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի նոյեմբերի 26-ի «Հայկական ՍՍՌ հանրակրթական դպրոցների առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության մասին» N 504 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:
7. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թվականի հունիսի 28-ի N 464 կ կարգադրության 2-րդ կետը:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մարտի 3-ի «Գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատողների կոմունալ արտոնությունների մասին» N 133 որոշումը:
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հունիսի 9-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի մայիսի 4-ի N 255 որոշումը «Գյուղական վայրերի հանրակրթական դպրոցների ուսումնանյութական բազայի ամրապնդման մի քանի միջոցառումների մասին» N 336 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը:
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղական վայրերում ու բանվորական ավաններում բնակվող` ժողովրդական ինքնագործ թատրոնների և կոլեկտիվների հաստիքային աշխատողների վրա կոմունալ արտոնություններ տարածելու մասին» N 575 որոշումը:
11. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի օգոստոսի 9-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1982 թվականի մայիսի 24-ի «Գյուղական բնակչության բնակարանային, կոմունալ-կենցաղային, սոցիալ-կուլտուրական կենսապայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 437 որոշումը» N 509 որոշման 18-րդ կետի «ի» ենթակետի հինգերորդ պարբերությունը:
12. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 13-ի N 75 կարգադրությունը:
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |