ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 1974 թ. N 497
Քաղ. Երևան
ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված ազգականների համատեղ ծառայությունը սահմանափակելու կանոնից բացառություններ կարող են թույլ տրվել աշխատողների առանձին կատեգորիաների նկատմամբ, համաձայն առդիր ցանկի:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 8-ի թիվ 497 որոշմամբ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ
1. Անմիջականորեն ենթակա կամ վերահսկման ենթակա ընտրովի պաշտոններ զբաղեցնող աշխատողները:
2. Սովխոզներում և պետական գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատող գյուղատնտեսության մասնագետները, ինչպես նաև գյուղական վայրերում գտնվող գյուղատնտեսական գիտա-հետազոտական հիմնարկների մասնագետները:
3. Երկաթուղային տրանսպորտի գծային ձեռնարկությունների աշխատողներ, բացի այդ ձեռնարկությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:
4. Կապի շահագործական ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողները:
5. Առողջապահության բուժ-պրոֆիլակտիկ և սանիտարական-պրոֆիլակտիկ հիմնարկների բժիշկներ:
6. Բոլոր ուսումնական և դաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողները, դասատուները, մատենագետները ու գրադարանավարները:
7. Պետական թատրոնների, գեղարվեստական կոլեկտիվների և ստուդիաների դերասանները, նկարիչներն ու երաժիշտները:
8. Սսհմ մինիստրների սովետին առընթեր հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության` հայկական սսհ-ում գտնվող ցանցային կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական ծառայության` բարձր լեռնային շրջաններում գտնվող ձեռնարկությունների ու գիտա-հետազոտական հիմնարկների աշխատողները:
9. Դաշտային երկրաբանական արշավախմբերի, խմբերի, ջոկատների և տեղամասերի աշխատողները:
10. Գյուղական վայրերում աշխատող անտառային ու ջրային տնտեսության մասնագետները, լուսավորության աշխատողները, բուժաշխատողները, կուլտուր-լուսավորական աշխատողները, սպառողական կոոպերացիայի մանրածախ առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողները:
11. Ճանապարհային կազմակերպությունների այն աշխատողները, որոնք զբաղված են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շահագործմամբ, բացի այդ կազմակերպությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:
12. Շինարարական-մոնտաժային և կամրջաշինական գնացքների, մեքենայացված շարասյունների և այլ շարժական հատուկ շինարարական կազմավորումների աշխատողները, բացի այդ կազմակերպությևունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից: