Գլխավոր տեղեկություն
Номер
N 497
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.1974-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
08.08.1974
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1974 թ. N 497

Քաղ. Երևան

ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված ազգականների համատեղ ծառայությունը սահմանափակելու կանոնից բացառություններ կարող են թույլ տրվել աշխատողների առանձին կատեգորիաների նկատմամբ, համաձայն առդիր ցանկի:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի նախագահ`

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 8-ի թիվ 497 որոշմամբ


ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ

 

 1. Անմիջականորեն ենթակա կամ վերահսկման ենթակա ընտրովի պաշտոններ զբաղեցնող աշխատողները:

 2. Սովխոզներում և պետական գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատող գյուղատնտեսության մասնագետները, ինչպես նաև գյուղական վայրերում գտնվող գյուղատնտեսական գիտա-հետազոտական հիմնարկների մասնագետները:

 3. Երկաթուղային տրանսպորտի գծային ձեռնարկությունների աշխատողներ, բացի այդ ձեռնարկությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:

 4. Կապի շահագործական ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողները:

 5. Առողջապահության բուժ-պրոֆիլակտիկ և սանիտարական-պրոֆիլակտիկ հիմնարկների բժիշկներ:

 6. Բոլոր ուսումնական և դաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողները, դասատուները, մատենագետները ու գրադարանավարները:

 7. Պետական թատրոնների, գեղարվեստական կոլեկտիվների և ստուդիաների դերասանները, նկարիչներն ու երաժիշտները:

 8. Սսհմ մինիստրների սովետին առընթեր հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության` հայկական սսհ-ում գտնվող ցանցային կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական ծառայության` բարձր լեռնային շրջաններում գտնվող ձեռնարկությունների ու գիտա-հետազոտական հիմնարկների աշխատողները:

 9. Դաշտային երկրաբանական արշավախմբերի, խմբերի, ջոկատների և տեղամասերի աշխատողները:

10. Գյուղական վայրերում աշխատող անտառային ու ջրային տնտեսության մասնագետները, լուսավորության աշխատողները, բուժաշխատողները, կուլտուր-լուսավորական աշխատողները, սպառողական կոոպերացիայի մանրածախ առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողները:

11. Ճանապարհային կազմակերպությունների այն աշխատողները, որոնք զբաղված են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շահագործմամբ, բացի այդ կազմակերպությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:

12. Շինարարական-մոնտաժային և կամրջաշինական գնացքների, մեքենայացված շարասյունների և այլ շարժական հատուկ շինարարական կազմավորումների աշխատողները, բացի այդ կազմակերպությևունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից: