ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 1995 թվականի N 2
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 598 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գործազուրկ քաղաքացիների հաշվառումը և գրանցումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1973 թվականի հոկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1973 թվականի սեպտեմբերի 6-ի «Բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկների մասին» N 656 որոշումը» N 598 որոշման 6-րդ կետի 4-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«տեղեկություններ գործազուրկի կարգավիճակ ստանալու և այդ կարգավիճակից դուրս գալու մասին»:
2. Սահմանել, որ բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկներում գործազուրկի կարգավիճակ ստանալու և այդ կարգավիճակից դուրս գալու մասին գրառումները կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից:
3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |