ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«06» մայիսի 2025 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն հրամանի հավելվածի.
1) «11. Բնակելի կառուցապատման գոտի. Կառուցապատման հարաչափեր» գլխի Աղյուսակ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2) 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
123․ «Տնտեսական հարթակներից հեռավորությունը չի նորմավորվում, աղբակուտակման հարթակներից մինչև մարզահրապարակներ, մանկական խաղահրապարակներ և բնակչության հանգստի հարթակներ, ինչպես նաև նախադպրոցական, առողջապահական և սննդի կազմակերպություններ հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված պահանջներին համապատասխան: Հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից կողմնորոշիչ հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի կազմակերպությունների հողամասերի սահմանները պետք է ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, որոնք կարող են նվազեցվել նշված նորմերի 8-րդ բաժնով սահմանված դեպքերում, այդ թվում՝ սանիտարապաշտպան գոտու նվազագույն չափի սահմանման վերաբերյալ հաշվարկի հիման վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
06.05.2025 |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական:
