Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (18.05.2025-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2025
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
06.05.2025
Дата вступления в силу
18.05.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«06» մայիսի 2025 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն հրամանի հավելվածի.
1) «11. Բնակելի կառուցապատման գոտի. Կառուցապատման հարաչափեր» գլխի Աղյուսակ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Հ/Հ |
Գոտիներ |
Կառուցապատման խտության
գործակից* Pկ1 |
Կառուցապատման
տոկոս Pկ2 % |
1. |
Բնակելի (սակավահարկ, մինչև 3 հարկով (ներառյալ)) բազմաբնակարան կառուցապատման թաղամասերում |
0.8/1.2 |
40 |
2. |
Բնակելի (միջին հարկայնությամբ, 4-8 հարկով) բազմահարկ բազմաբնակարան կառուցապատման թաղամասերում |
0.8/1.2 |
40 |
3. |
Բնակելի բազմահարկ (բարձր հարկայնությամբ՝ 9 և ավելի) բազմաբնակարան (այդ թվում բազմաֆունկցիոնալ) կառուցապատման վերակառուցվող թաղամասերում |
1.6 |
60 |
4. |
Բլոկացված բնակելի տներով (սակավահարկ, մինչև 3 հարկ), բնակարանամերձ հողամասերով կառուցապատման թաղամասերում |
0.6 |
40 |
5. |
Անհատական բնակելի տներով (սակավահարկ, մինչև 3 հարկ), տնամերձ հողամասերով կառուցապատման թաղամասերում |
0.4 |
40 |
6. |
Խառը կառուցապատման թաղամասերում |
1.2 |
40 |
7. |
Խառը կառուցապատման վերակառուցվող թաղամասերում |
1.6 |
60 |
8. |
Հասարակական բազմագործառույթ (բազմաֆունկցիոնալ) կառուցապատման |
3.0 |
100 |
9. |
Հասարակական մասնագիտացված կառուցապատման |
2.4 |
80 |
10. |
Կանաչապատ |
- |
7 |
11. |
Սույն Աղյուսակի 2-րդ կետի մասով կառուցապատման խտության գործակիցը և տոկոսը կիրառվում են ինչպես ամբողջ միկրոշրջանի , այնպես էլ առանձին թաղամասերի համար: |
12. |
Սույն Աղյուսակի 3-րդ կետի մասով բնակելի բազմահարկ նոր կառուցվող և վերակառուցվող թաղամասերի ստորգետնյա և նկուղային հարկերի կառուցապատման տոկոսը կարող է հասցվել 80%-ի՝ բազմաբնակարան բնակելի շենքերի ստորգետնյա և նկուղային հարկերում ավտոկայանատեղիների քանակը նախատեսելու բնակարանների ընդհանուր քանակի մինչև 80% -100%-ի չափով, եթե վերգետնյա հատվածի կառուցապատման թույլատրելի տոկոսից դուրս գտնվող հատվածում ապահովվի առնվազն մեկ մետր բարձրությամբ հողածածկ՝ տարածքի կանաչապատումը (որպես Կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառում) կամ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 նորմերի պահանջների բավարարումն ապահովելու պայմանով (անհրաժեշտության դեպքում՝ որպես երկակի գործառնական նշանակությամբ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց օգտագործելու, բնակչության պատսպարումն ապահովելու նպատակով): |
13. |
Սույն Աղյուսակի 4-րդ կետի մասով անջրանցիկ տարածքը (կառույցի մակերեսը ներառյալ) չպետք է գերազանցի 40%-ը։ |
14 |
Սույն Աղյուսակի 5-րդ կետի մասով սահմանված կառուցապատման տոկոսը ներառում է հողամասի անջրանցիկ բոլոր տարածքները՝ ներառյալ տնտեսական և օժանդակ բոլոր տիպի կառույցների զբաղեցրած մակերեսը։ | |
»: |
2) 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
123․ «Տնտեսական հարթակներից հեռավորությունը չի նորմավորվում, աղբակուտակման հարթակներից մինչև մարզահրապարակներ, մանկական խաղահրապարակներ և բնակչության հանգստի հարթակներ, ինչպես նաև նախադպրոցական, առողջապահական և սննդի կազմակերպություններ հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված պահանջներին համապատասխան: Հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից կողմնորոշիչ հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի կազմակերպությունների հողամասերի սահմանները պետք է ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, որոնք կարող են նվազեցվել նշված նորմերի 8-րդ բաժնով սահմանված դեպքերում, այդ թվում՝ սանիտարապաշտպան գոտու նվազագույն չափի սահմանման վերաբերյալ հաշվարկի հիման վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |