ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2025 թ. |
N 39-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը,
Հրամայում եմ
1. Սահմանել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում շահերի բախման և գաղտնիության ապահովման վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլ «25»-ի թիվ 39-Ն հրամանի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես` _______________________________________________________________________________ս
Անուն, հայրանուն, ազգանուն
Կազմակերպության անվանումը-----------------------
Հասցեն-------------------------------------------------------
Էլեկտրոնային հասցեն-----------------------------------
Սխալ տեղեկատվություն տալու հնարավոր հետևանքների մասին իրազեկված լինելով հանդերձ հայտարարում եմ, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության որևէ փուլն իրականացնող սուբյեկտների (այսուհետ՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության սուբյեկտ) հետ իմ/կնոջս/ամուսնուս (զուգընկերորջս), ծնողիս, զավակ(ներ)իս, քրոջս, եղբորս ուղղակի կամ անուղղակի շահերը ամբողջությամբ թվարկված են ստորև (Ձև 1).
(Անհրաժեշտ է լրացնել բոլոր սյունակները նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարելով նշում, բոլոր էջերը պետք է լինեն ստորագրված և ամսաթվի, ամսի, տարեթվի նշումով)
Ձև 1
Գործունեությունը |
ՈՉ |
Ներկայում կամ նախորդ տարում1 |
Մեկ տարուց ավել, սակայն հինգ տարուց պակաս ժամանակա հատվածում1 |
Ավելի քան 5 տարի վաղեմության2 |
Հաստիքային աշխատող(հիմնական կամ համատեղությամբ) |
□ |
□ |
□ |
□ |
Խորհրդատու3 |
□ |
□ |
□ |
□ |
Վարչության, խորհրդի կամ |
□ |
□ |
□ |
□ |
Հետազոտության ղեկավար4 |
□ |
□ |
□ |
□ |
Հետազոտող5 |
□ |
□ |
□ |
□ |
Ստորագրություն________________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________
1. Եթե լրացվում է շահերի որևէ սյունակ անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ տեղեկություն կազմակերպության և արտադրանքի վերաբերյալ (Ձև 2):
2. Անհրաժեշտ է հայտարարագրել ավելի քան 5 տարվա վաղեմությամբ շահը: Դա չի օգտագործվելու շահը գնահատելու նպատակով, բայց նպատակահարմար է նախորդ շահերի իմացության տեսանկյունից:
3. Խորհրդատու` որոշակի ասպարեզում վճարովի խորհրդատվություն կամ խորհրդատվական ծառայություն մատուցող անձ:
4. Հետազոտության ղեկավար` բազմակենտրոն փորձարկումներում ընդգրկված հետազոտական խմբերը համակարգող պատասխանատու անձ:
5. Հետազոտող` կլինիկական փորձարկման աշխատանքներում ներգրավված անձ, որը կարող է լինել կամ աշխատանքային խմբի ղեկավար (որևէ կենտրոնում կլինիկական փորձարկման իրականացման պատասխանատու, ներառյալ՝ խմբի անդամների նշանակման և հսկման իրավասություն ունեցող) կամ խմբի անդամ:
Ես ունեմ ֆինանսական շահ |
ՈՉ |
ԱՅՈ |
Կազմակերպությունը |
● Ավելի քան 1000000 դրամին համարժեք գումար |
□ |
□ |
|
● 1000 000 դրամին համարժեք գումարից պակաս |
□ |
□ |
ՈՉ |
ԱՅՈ |
Կազմակերպության և արտադրանքի անվանումը | |
Գյուտի, նյութերի, դրանց ստացման եղանակների և արտոնագրման ենթակա այլ իրավունքների (պատենտ) սեփականատեր եմ |
□ |
□ |
|
Կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, դրամաշնորհ կամ այլ ֆինանսավորում է ստանում բժշկական արտադրատեսակներ շրջանառության սուբյեկտներից (անձնական շահ չունեմ)1 |
□ |
□ |
Վերը հայտարարագրված շահերից բացի, սույնով պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չունեմ պարտադիր տեղեկացման արժանի այլ շահեր կամ փաստեր:
Վերոնշյալի` լրացուցիչ շահով թելադրված ցանկացած փոփոխության դեպքում պարտավորվում եմ անմիջապես հայտնել և լրացնել նոր հայտարարագիր` մանրամասնելով փոփոխությունները:
Այս հայտարարագիրը չի ազատում ինձ որևէ այլ գործունեության2 մեջ ընդգրկվելու դեպքում ցանկացած այլ հնարավոր շահ(եր)ի բախման մասին հայտարարելու պարտավորությունից:
Ստորագրություն________________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________
1. Բացառությամբ՝ արտադրանքի փորձաքննության համար բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի կազմակերպություններ կողմից կատարված վճարների:
2. Հանձնաժողովների, աշխատանքային և փորձագիտական խմբերի ցանկացած հանդիպումներ (ներառյալ՝ նախապատրաստումը և ընթացքը, դրա հետ կապված քննարկումները կամ այլ նմանատիպ գործողությունները) կամ նման այլ միջոցառումներ կամ որպես գնահատման փորձագետի կամ ուղեցույցներ մշակող մասնագետի աշխատանք: Շահերի բախման հայտարարագիրը գնահատելու արդյունքում կարող է սահմանափակվել մասնակցությունը վերոնշյալ միջոցառումներին կամ գործառույթներում:
Հաշվի առնելով հետևյալ սահմանումները`
«Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեություն»` հանձնաժողովների, աշխատանքային և փորձագիտական խմբերի ցանկացած հանդիպումներ (ներառյալ՝ նախապատրաստումը և ընթացքը, դրա հետ կապված քննարկումները կամ այլ նմանատիպ գործողությունները) կամ նման այլ միջոցառումներ և որպես գնահատման փորձագետի կամ ուղեցույցներ մշակող մասնագետի աշխատանք:
«Գաղտնի տեղեկություն»` բոլոր տեղեկությունները, փաստերը, տվյալները և այլ նյութեր, որոնց ես տիրապետում եմ` բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն իմ ուղղակի կամ անուղղակի մասնակցության արդյունքում:
«Գաղտնի փաստաթուղթ»` բոլոր նախագծերը, փաստաթղթերը և տեղեկություններ պարունակող այլ ցանկացած նյութ, որոնց ես ուղղակի կամ անուղղակի հասանելիություն ունեմ` բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն իմ մասնակցության արդյունքում, ինչպես նաև ցանկացած արձանագրություն կամ նշումներ, որոնք ինձ իրազեկ են դարձնում գաղտնի տեղեկության կամ փաստաթղթերին:
Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու դեպքում երաշխավորում եմ`
- ապահովել գաղտնիքի պահպանությունը` բոլոր գաղտնի տեղեկությունների և գաղտնի փաստաթղթերի հետ վարվելիս,
- ոչ մի դեպքում չհայտնել երրորդ կողմին1 որևէ գաղտնի տեղեկություն կամ չտրամադրել գաղտնի փաստաթուղթ,
- չօգտագործել ցանկացած գաղտնի տեղեկություն կամ գաղտնի փաստաթուղթ այլ նպատակով` բացառությամբ բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեության հետ կապված իմ աշխատանքների,
- գաղտնի փաստաթուղթը այլևս չկիրառելու դեպքում տնօրինել համապատասխան կարգով:
Այս երաշխավորությունը չպետք է սահմանափակվի ժամանակի ընթացքում և չպետք է վերաբերի որևէ այլ փաստաթղթի կամ տեղեկության, որը հանրահայտ է կամ այդ տվյալների մասին ես տեղեկացվել եմ մինչև բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում աշխատանքի անցնելը:
1. Երրորդ կողմը չի ներառում այն աշխատակիցներին, որոնք ունեն կամ աշխատանքային պայմանագիր, որին կցված են գաղտնիության ապահովման երաշխավորությունը, կամ մասնագիտական գաղտնիության վերաբերյալ ազգային օրենսդրությամբ գաղտնիքի պահպանման պարտավորություններ:
Ստորագրություն________________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________
Ձև 2
Գործու- նեության ժամանակա- հատվածը |
Կազմա- կերպությունը |
Արտադրանքը (անհրաժեշտ է նշել Ձեր անմիջական պատասխանատվության ներքո գտնվող արտադրանքների ցանկը) |
Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը | |
Հաստիքային աշխատող |
Գործու- նեության ժամանակա- հատվածը |
Կազմա- կերպությունը |
Արտադրանքը (անհրաժեշտ է նշել Ձեր անմիջական պատասխանատվության ներքո գտնվող արտադրանքի ցանկը) |
Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը | |
Խորհրդատու |
Գործունեության ժամանակա- հատվածը |
Կազմա- կերպությունը |
Գործունեության բնագավառը/ արտադրանքը |
Արտադրանք | |
Վարչության, խորհրդի կամ այլ մարմնի անդամ |
Գործունեության ժամանակահատվածը |
Կազմա- կերպությունը |
Արտադրանքը |
Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը | |
Հետազոտության ղեկավար |
Ստորագրություն________________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________
Գործունեության ժամանակահատվածը |
Կազմա- կերպությունը |
Արտադրանքը |
Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը | |
Հետազոտող |
Ստորագրություն________________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական:
