Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.04.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.04.2025
Дата вступления в силу
10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«25» ապրիլ 2025 թ.

N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը,

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում շահերի բախման և գաղտնիության ապահովման վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.04.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի ապրիլ «25»-ի

թիվ 39-Ն հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես` _______________________________________________________________________________ս

Անուն, հայրանուն, ազգանուն

 

Կազմակերպության անվանումը-----------------------

Հասցեն-------------------------------------------------------

Էլեկտրոնային հասցեն-----------------------------------

 

Սխալ տեղեկատվություն տալու հնարավոր հետևանքների մասին իրազեկված լինելով հանդերձ հայտարարում եմ, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության որևէ փուլն իրականացնող սուբյեկտների (այսուհետ՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության սուբյեկտ) հետ իմ/կնոջս/ամուսնուս (զուգընկերորջս), ծնողիս, զավակ(ներ)իս, քրոջս, եղբորս ուղղակի կամ անուղղակի շահերը ամբողջությամբ թվարկված են ստորև (Ձև 1).

(Անհրաժեշտ է լրացնել բոլոր սյունակները նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարելով նշում, բոլոր էջերը պետք է լինեն ստորագրված և ամսաթվի, ամսի, տարեթվի նշումով)

 

Ձև 1

 

Գործունեությունը
բժշկական արտադրատեսակներ շրջանառության սուբյեկտներում

ՈՉ

Ներկայում կամ նախորդ տարում1

Մեկ տարուց ավել, սակայն հինգ տարուց պակաս ժամանակա հատվածում1

Ավելի քան 5 տարի վաղեմության2

Հաստիքային աշխատող(հիմնական կամ համատեղությամբ)

Խորհրդատու3

Վարչության, խորհրդի կամ
այլ մարմնի անդամ

Հետազոտության ղեկավար4

Հետազոտող5

Ստորագրություն________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________

 

1. Եթե լրացվում է շահերի որևէ սյունակ անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ տեղեկություն կազմակերպության և արտադրանքի վերաբերյալ (Ձև 2):

2. Անհրաժեշտ է հայտարարագրել ավելի քան 5 տարվա վաղեմությամբ շահը: Դա չի օգտագործվելու շահը գնահատելու նպատակով, բայց նպատակահարմար է նախորդ շահերի իմացության տեսանկյունից:

3. Խորհրդատու` որոշակի ասպարեզում վճարովի խորհրդատվություն կամ խորհրդատվական ծառայություն մատուցող անձ:

4. Հետազոտության ղեկավար` բազմակենտրոն փորձարկումներում ընդգրկված հետազոտական խմբերը համակարգող պատասխանատու անձ:

5. Հետազոտող` կլինիկական փորձարկման աշխատանքներում ներգրավված անձ, որը կարող է լինել կամ աշխատանքային խմբի ղեկավար (որևէ կենտրոնում կլինիկական փորձարկման իրականացման պատասխանատու, ներառյալ՝ խմբի անդամների նշանակման և հսկման իրավասություն ունեցող) կամ խմբի անդամ:

 

Ես ունեմ ֆինանսական շահ

 ՈՉ

 ԱՅՈ

Կազմակերպությունը

 Ավելի քան 1000000 դրամին համարժեք գումար

 □

 □

 

 1000 000 դրամին համարժեք գումարից պակաս

 □

 □

 

 

 ՈՉ

 ԱՅՈ

Կազմակերպության և արտադրանքի անվանումը

Գյուտի, նյութերի, դրանց ստացման եղանակների և արտոնագրման ենթակա այլ իրավունքների (պատենտ) սեփականատեր եմ

 □

 □

 

Կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, դրամաշնորհ կամ այլ ֆինանսավորում է ստանում բժշկական արտադրատեսակներ շրջանառության սուբյեկտներից (անձնական շահ չունեմ)1

 □

 □

 

Վերը հայտարարագրված շահերից բացի, սույնով պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չունեմ պարտադիր տեղեկացման արժանի այլ շահեր կամ փաստեր:

Վերոնշյալի` լրացուցիչ շահով թելադրված ցանկացած փոփոխության դեպքում պարտավորվում եմ անմիջապես հայտնել և լրացնել նոր հայտարարագիր` մանրամասնելով փոփոխությունները:

Այս հայտարարագիրը չի ազատում ինձ որևէ այլ գործունեության2 մեջ ընդգրկվելու դեպքում ցանկացած այլ հնարավոր շահ(եր)ի բախման մասին հայտարարելու պարտավորությունից:

 

Ստորագրություն________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________

 

1. Բացառությամբ՝ արտադրանքի փորձաքննության համար բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի կազմակերպություններ կողմից կատարված վճարների:

2. Հանձնաժողովների, աշխատանքային և փորձագիտական խմբերի ցանկացած հանդիպումներ (ներառյալ՝ նախապատրաստումը և ընթացքը, դրա հետ կապված քննարկումները կամ այլ նմանատիպ գործողությունները) կամ նման այլ միջոցառումներ կամ որպես գնահատման փորձագետի կամ ուղեցույցներ մշակող մասնագետի աշխատանք: Շահերի բախման հայտարարագիրը գնահատելու արդյունքում կարող է սահմանափակվել մասնակցությունը վերոնշյալ միջոցառումներին կամ գործառույթներում:

 

Հաշվի առնելով հետևյալ սահմանումները`

«Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեություն»` հանձնաժողովների, աշխատանքային և փորձագիտական խմբերի ցանկացած հանդիպումներ (ներառյալ՝ նախապատրաստումը և ընթացքը, դրա հետ կապված քննարկումները կամ այլ նմանատիպ գործողությունները) կամ նման այլ միջոցառումներ և որպես գնահատման փորձագետի կամ ուղեցույցներ մշակող մասնագետի աշխատանք:

«Գաղտնի տեղեկություն»` բոլոր տեղեկությունները, փաստերը, տվյալները և այլ նյութեր, որոնց ես տիրապետում եմ` բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն իմ ուղղակի կամ անուղղակի մասնակցության արդյունքում:

«Գաղտնի փաստաթուղթ»` բոլոր նախագծերը, փաստաթղթերը և տեղեկություններ պարունակող այլ ցանկացած նյութ, որոնց ես ուղղակի կամ անուղղակի հասանելիություն ունեմ` բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն իմ մասնակցության արդյունքում, ինչպես նաև ցանկացած արձանագրություն կամ նշումներ, որոնք ինձ իրազեկ են դարձնում գաղտնի տեղեկության կամ փաստաթղթերին:

Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեությանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու դեպքում երաշխավորում եմ`

- ապահովել գաղտնիքի պահպանությունը` բոլոր գաղտնի տեղեկությունների և գաղտնի փաստաթղթերի հետ վարվելիս,

- ոչ մի դեպքում չհայտնել երրորդ կողմին1 որևէ գաղտնի տեղեկություն կամ չտրամադրել գաղտնի փաստաթուղթ,

- չօգտագործել ցանկացած գաղտնի տեղեկություն կամ գաղտնի փաստաթուղթ այլ նպատակով` բացառությամբ բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում գործունեության հետ կապված իմ աշխատանքների,

- գաղտնի փաստաթուղթը այլևս չկիրառելու դեպքում տնօրինել համապատասխան կարգով:

Այս երաշխավորությունը չպետք է սահմանափակվի ժամանակի ընթացքում և չպետք է վերաբերի որևէ այլ փաստաթղթի կամ տեղեկության, որը հանրահայտ է կամ այդ տվյալների մասին ես տեղեկացվել եմ մինչև բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում աշխատանքի անցնելը:

1. Երրորդ կողմը չի ներառում այն աշխատակիցներին, որոնք ունեն կամ աշխատանքային պայմանագիր, որին կցված են գաղտնիության ապահովման երաշխավորությունը, կամ մասնագիտական գաղտնիության վերաբերյալ ազգային օրենսդրությամբ գաղտնիքի պահպանման պարտավորություններ:

 

Ստորագրություն________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________

 

Ձև 2

 

 

Գործու- նեության ժամանակա- հատվածը

Կազմա- կերպությունը

Արտադրանքը (անհրաժեշտ է նշել Ձեր անմիջական պատասխանատվության ներքո գտնվող արտադրանքների ցանկը)

Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը

Հաստիքային աշխատող

       

 

Գործու- նեության ժամանակա- հատվածը

Կազմա- կերպությունը

Արտադրանքը (անհրաժեշտ է նշել Ձեր անմիջական պատասխանատվության ներքո գտնվող արտադրանքի ցանկը)

Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը

Խորհրդատու

       

 

Գործունեության ժամանակա- հատվածը

Կազմա- կերպությունը

Գործունեության բնագավառը/ արտադրանքը

Արտադրանք
(ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը

Վարչության, խորհրդի կամ այլ մարմնի անդամ

       

 

Գործունեության ժամանակահատվածը

Կազմա- կերպությունը

Արտադրանքը

Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը

Հետազոտության ղեկավար

       

Ստորագրություն________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________

 

 

Գործունեության ժամանակահատվածը

Կազմա- կերպությունը

Արտադրանքը

Արտադրանք (ներ)ի կիրառման ցուցում(ներ)ը

Հետազոտող

       

Ստորագրություն________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան