Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.01.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.01.2025
Дата вступления в силу
02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» հունվար 2025 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՈՆԶԻԼԻՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1․ Հաստատել տոնզիլիտ ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

15.01.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հունվար «15»-ի

N 06-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՏՈՆԶԻԼԻՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J02.0

Ստրեպտոկոկկային ֆարինգիտ

2)

A38

Քութեշ, Բացառությամբ`

ստրեպտոկոկային անգինայի (բկաբորբի) (J02.0)

3)

J02.8

Սուր ֆարինգիտ` առաջացած այլ ճշտված հարուցիչներից

Վարակի գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (B95-B97):

Բացառությամբ`

ֆարինգիտի`

էնտերովիրուսային վեզիկուլյար (B08.5)

առաջացած գրիպի վիրուսից

նույնականացված (J10.1, J09)

ոչ նույնականացված (J11.1)

պարզ հերպեսի վիրուսից (herpes siImplex) (B00.2)

վարակիչ մոնոնուկլեոզի (B27.-)

4)

B08.5

Էնտերովիրուսային վեզիկուլյար ֆարինգիտ Հերպանգինա

5)

B00.2

Հերպեսային գինգիվոստոմատիտ և ֆարինգոտոնզիլիտ Հերպեսվիրուսային ֆարինգիտ

6)

B27

Վարակային մոնոնուկլեոզ

Ներառյալ`

Պֆեյֆֆերի հիվանդությունը (Pfeiffer)

գեղձային տենդը

մոնոցիտար անգինան (բկաբորբ)

7)

J10.1

Գրիպ այլ շնչառական արտահայտումներով, գրիպի վիրուս նույնականացրած

Գրիպ

Գրիպոզային

Վերին շնչառական ուղիների`

 սուր շնչական վարակ

 

նույնականացրած

գրիպի այլ վիրուս

 

 կոկորդաբորբ (լարինգիտ)

 ֆարինգիտ (ըմպանաբորբ)

 թոքամզային արտաքիրտ (էքսուդատ)

8)

J11.1

Գրիպ` այլ շնչական արտահայտումներով, վիրուսը նույնականացված չէ Գրիպ` ԱՀՃ Գրիպոզային Վերին շնչառական ուղիների` սուր շնչական վարակ չճշտված կամ վիրուսը նույնականացված չէ կոկորդաբորբ (լարինգիտ) ֆարինգիտ (ըմպանաբորբ) թոքամզային արտաքիրտ

9)

J02.9

Սուր ֆարինգիտ` (ըմպանաբորբ) չճշտված Ֆարինգիտ (սուր)` ԱՀՃ գանգրենային (փտախտային) վարակիչ` ԱՀՃ թարախային խոցային Կոկորդի ցավ (սուր)` ԱՀՃ

10)

J03.0

Ստրեպտոկոկային տոնզիիտ

11)

J03.8

Սուր տոնզիլիտ` առաջացած այլ ճշտված հարուցիչներով Վարակի գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (B95-B97):

12)

J03.9

Սուր տոնզիլիտ (նշաբորբ)` չճշտված Տոնզիլիտ (նշաբորբ) (սուր)` ԱՀՃ բշտիկային գանգրենային (փտախտային) վարակիչ խոցային

 

J11.1

Գրիպ` այլ շնչական արտահայտումներով, վիրուսը նույնականացված չէ Գրիպ` ԱՀՃ Գրիպոզային Վերին շնչառական ուղիների` սուր շնչական վարակ չճշտված կամ վիրուսը նույնականացված չէ կոկորդաբորբ (լարինգիտ) ֆարինգիտ (ըմպանաբորբ) թոքամզային արտաքիրտ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

ակտիվ փուլ, ռեմիսիայի փուլ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

պլանային

7)

 Կիրառման շրջանակը

Մանկաբույժ, մանկական քիթկոկորդականջաբան

8)

Գանգատներ

Տենդ,

Հազ,

Կոկորդացավ,

Քթահոսություն,

Սրտխառնոց, փսխում,

Որովայնացավ,

Փորլուծություն:

9)

Անամնեզ

3–15 տարեկան,

Կոնտակտ Կոքսակի վարակի, ստրեպտակոկային, վարակի հետ,

Վիրուսի հետ ասոցացված նշաններ (հազ, հարբուխ, կոնյունկտիվիտ, ձայնի խզվածություն, խոցոտում, փորլուծություն, բնորոշ ցան),

Կոկորդացավի հանկարծակի սկիզբ՝ առանց նախորդող վիրուսի նշանների,

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կոնյունկտիվիտ,

Ռինիտ,

Ձայնի խզվածություն,

Քութեշանման ցան,

Բկանցքի հիպերեմիա (արտահայտված/մուգ կարմիր),

Նշիկներին էքսուդատ,

Փափուկ քիմքին պետեխիաներ (‘doughnut’ lesions),

«Հյութալի», կարմիր, այտուցված լեզվակ,

Առաջային պարանոցային լ/հ-ների մեծացում, պնդացում:

11)

Հոսպիտալացման ցուցում

-

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Մանկական քիթկոկորդականջաբան – բուժման անարդյունավետություն, բարդությունների զարգացում

 1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

Թեստավորում Ա խմբի ստրեպտակոկի նկատմամբ

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

1

1

 Բացասական/ դրական

2)

Առկա չէ

Ադենովիրուսի նկատմամբ թեստ

1

 1

 Բացասական/ դրական

3)

Առկա չէ

Գրիպ Ա/Բ նմուշառում

1

1

Բացասական/ դրական

4)

Առկա չէ

 Sars-Cov-2 (Սառս-Կով-2) նմուշառում

1

1

Բացասական/ դրական

5)

Առկա չէ

VCA IgM EBV (ՎՑԱ ԻգՄ ԵԲՎ) -ի ստուգում

1

1

Բացասական/ դրական

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Բարդությունների զարգացման կասկածի դեպքում համակարգչային շերտագրություն ներերակային կոնտրաստավորումով

1

1

Պարատոնզիլյար, ռետրոֆարինգեալ աբսցես

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը

 (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ

դեղահատեր

1.0-3.0

50 մգ / կգ / օր

10

10

2)

Բենզիլպենիցիլին (բենզիլպենիցիլին նատրիում) դեղափոշի մ/մ ներարկման լուծույթի 1000000ՄՄ մ/մ

Բենզիլպենիցիլին (բենզիլպենիցիլին նատրիում) դեղափոշի մ/մ ներարկման լուծույթի 1000000ՄՄ մ/մ

սրվակ

1.0

<10 կգ 450,000 միավոր (0.9 մլ)

10 - <20 կգ 600,000 միավոր (1.2 մլ)

> 20 կգ 1,200,000 միավոր (2.3 մլ)

1

1

3)

Ցեֆալեքսին (ցեֆալեքսինի մոնոհիդրատ) գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 250մգ/5մլ

Ցեֆալեքսին (ցեֆալեքսինի մոնոհիդրատ) գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 250մգ/5մլ

շշիկ

2.0

50 մգ / կգ / օր

5

5

4)

Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ, 1500մգ

Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ, 1500մգ

սրվակ

2.0

20 մգ / կգ / օր

 10

10

5)

Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 100մգ, 200մգ, 40 մգ/5 մլ

Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 100մգ, 200 մգ, 40 մգ/5 մլ

Դեղահատեր

Շշիկ

2.0

10 մգ / կգ / օր

 5-10

 5-10

6)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 500մգ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 500մգ

Շշիկ/ դեղահատեր

1.0

12 մգ / կգ / օր

 5

 5

7)

Կլինդամիցին(կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 150մգ, 300մգ, 600մգ

Կլինդամիցին(կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 150մգ, 300մգ, 600մգ

դեղապատիճներ

3.0

30 մգ / կգ / օր

 10

10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_23964

 

Տոնզիլոֆարինգիտ.

 

1) Հարուցիչներ`

ա. Ֆարինգիտով երեխաների մեծամասնությունն ունեն վիրուսային ախտանիշներ և հակաբակտերիալ բուժման կարիք չունեն

բ. Վիրուսային հարուցիչները նույնն են, սուր շնչական վարակների մնացյալ դեպքերում, բացի ԷԲՎ և Կոքսակի վիրուսներից, որոնք կարող են հարուցել ծանր ֆարինգիտ

գ. Բակտերիալ հարուցիչներից ամենահաճախ հանդիպողը S. pyogenes -ն է (GABHS)

դ. Այլ բակտերիալ հարուցիչներ են C և G խմբի ստրեպտակոկերը, միկոպլազման, խլամիդիան

 

 GABHS-ի մասին վկայող կլինիկական առանձնահատկություններ

 Վիրուսային վարակի նշաններ

3–15 տ երեխա

Կոնյունկտիվիտ

Կոկորդացավի սուր սկիզբ

Ռինիտ

Կլման ցավոտություն

Ձայնի խզվածություն

Տենդ

Հազ

Քութեշանման ցան

Բնորոշ էկզանթեմաներ

Գլխացավ

Փորլուծություն

Սրտխառնոց, փոխում, որովայնացավ

 

Կոկորդի կարմրություն (մուգ կարմիր)

 

Տոնզիլոֆարինգեալ էքսուդատ

 

Փափուկ քիմքին պետեխիաներ (‘doughnut’ lesions (Դոնաթ լեշընս))

 

Կարմիր, այտուցված լեզվակ

 

Պարանոցաին առաջային ավշահանգույցների ցավոտություն, մեծացում, պնդացում

 

 

2) Ստրեպտակոկային տոնզիլիտի դեպքում ստրեպ թեստի անցկացում

ա. Կոկորդացավի սուր սկզբով և ուղեկցող ախտանիշներով՝ նշիկներին էքսուդատ, ցավ և այտուց, տենդ, առաջային պարանոցային լիմֆադենոպաթիա, երեխաները կարիք ունեն ստրեպ թեստի իրականացման:

բ. Վիրուսային ախտանիշների առկայության դեպքում (քթահոսություն, հազ, ձայնի խզվածություն, բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարում) թեստի իրականացման անհրաժեշտություն չկա:

գ. Թեստը ցուցված չէ մինչև 3 տ երեխաների շրջանում:

դ. Թեստն ունի բարձր սպեցիֆիկություն (հազվադեպ են կեղծ-դրական ադյունքները), սակայն զգայունությունը կազմում է 80-85 %, (կեղծ բացասական արդյունքը դեպքերի մոտ 10 % -ը):

ե. Ռապիդ թեստի դրական արդյունքի դեպքում մանրէաբանական հաստատման կարիք չկա։ Սակայն բացասական արդյունքի դեպքում, երբ ստրեպտակոկային տոնզիլիտի հավանականությունը բարձր է, ցուցված է բկանցքից քսուքի մանրէաբանական քննություն:

զ. Անախտանիշ կոնտակտավորներին նմուշառման ցուցումներ չկան, բացառությամբ այն խմբի, որոնք ունեն ստրեպտակոկային վարակի բարդությունների զարգացման բարձր ռիսկ:

է. Դպրոցներում, մանկապարտեզներում, այլ խնամքի կենտրոններում երեխաների առողջ ստրեպտակոկակրությունը կարող է հասնել մինչև 25%, վարակի բռնկման բացակայության պայմաններում:

ը. Խնդրահարույց է կարճատև ինտերվալներով կրկնվող տոնզիլիտով երեխաների շրջանում ստրեպ թեստի կամ բակ քննության դրական արդյունքը, որոնց մեծամասնությունը կազմում են հիմնականում ստրեպտակոկակրություն ունեցող երեխաները՝ հաճախակի ինտերկուրենտ վիրուսային վարակներով հիվանդացող:

 

10. Երեխաների տվյալ խմբին առանձնացնելու նպատակով, անհրաժեշտ է.

1) Կլինիկական նշանների տարբերակում

2) Կենցաղային և համաճարակաբանական գործոնների դիտարկում

3) Դիտարկել հակաբակտերիալ բուժման պատասխանը

4) Լուսավոր շրջանում, երբ չկան տոնզիլիտի ախտանիշներ, ստրեպ թեստի կամ մանրէաբանական քննության իրականացում

 

11. Բակտերիալ տոնզիլիտի բարդությունները

 

 Թարախային բարդություններ

Ոչ թարախային բարդություններ

Ռետրոֆարինգեալ աբսցես

Քութեշ-տենդի սկկզբից 12-48 ժ անց առաջացող և 3-5 օր պահպանվող ցանավորում, պայմանավորված բակտերիալ էկզոտոքսիններով։ Ի տարբերություն պենիցիլինային խմբի հակաբիոտիկներից առաջացած ցանի, այն չի ընդգրկում հարբերանային շրջանը, ափերն ու ներբանները

Պերիտոնզիլյար աբսցես

Հետստրեպտակոկային գլոմերուլոնեֆրիտը կարող է զարգանալ հիվանդության սկզբից 10 օր անց, կարող է լինել ասիմպտոմատիկ։ Սիմպտոմատիկ դեպքերում գերակշռում են այտուցները, հեմատուրիան/մակրոհեմատուրիան, պրոտեինուրիան և զարկերակային հիպերտենզիան

Լեմիերի սինդրոմ (պերիտոնզիլյար աբսցես լծային երակի թրոմբոզ և ԹԶԷ-ի (Թոքային զարկերակի էմբոլիա) զարգացում ֆուզոբակտերիալ ինֆեկցիայի դեպքում

Սուր ռևմատիկ տենդ - բորբոքային հիվանդություն է։ Եբթադրվում է, որ խաչաձև հակամարմիններն ախտահարում են սիրտը, հոդերը, մաշկը և գլխուղեղը։ Առաջին նշանները սովորաբար զարգանում են տարած ստրեպտակոկային վարակից 2-3 շաբաթ անց

 

Հետսրեպտակոկային ռեակտիվ արթրիտ- զարգանում է սովորաբար ֆարինգիտից 10 օր անց, չի արձագանքում ասպիրինով բուժմանը, և կարող է ախտահարել ցանկացած հոդ։ Ռևմատիզմի դեպքում հոդաբորբը զարգանում է ավելի ուշ՝ 14-21-րդ օրերին, լավ ենթարկվում է ասպիրինով բուժմանը, ընդգրկում է հիմնականում խոշոր հոդերը, ունի միգրացվող բնույթ։

 

PANDA(ՊԱՆԴԱ)-օբսեսսիվ-կոմպուլսիվ ախտանիշների կամ տիկերի արագ և հարաճուն զարգացում ստրեպտակոկային վարակից հետո, թեև կապը դեռ վիճելի է։

 

12. Ստրեպտակոկային վարակի դեպքում տարբեր հետազոտությունների արդյունքում ներկա հակաբակտերիալ բուժման հանձնարարականներ.

1) Նվազեցնում է վարակելիությունը (մինչև 24 ժ ընթացքում).

2 )Իջեցնում է ռևմատիկ տենդի, թարախային բարդությունների զարգացման ռիսկը:

 

Ստրեպտակոկային վարակ, ներառյալ քութեշը, հաստատված կամ ենթադրյալ վարակ

Հակաբակտերիալ բուժում

Առաջին ընտրություն

Ամոքսիցիլին

50 մգ/կգ/օրը, 1 կամ 2 անգամով (մաքս. 1000 մգ/դեղաչափ/օրը), 10 օր

Բերանացի բուժման տոլերացման բացակայություն կամ բուժման ցածր արդյունք

 

Բենզիլիպենիցիլին, մ/մ

<10 կգ 450,000 ՄՄ (0.9 մլ)

10- <20 կգ 600,000 ՄՄ (1.2 մլ)

>20 կգ 1,200,000 ՄՄ (2.3 մլ)

Միանվագ դեղաչափ

Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում

Ցեֆալեքսին

50 մգ/կգ/օրը

25 մգ/կգ/դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ, 1000 մգ/օրը), 5 օր

Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում

Ցեֆուրոքսիմ

20 մգ/կգ/օրը

10 մգ/կգ/դեղաչափ , օրը 2 անգամ (մաքս. 250 մգ/դեղաչափ, 500 մգ/օրը), 10 օր

Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում

Ցեֆպոդոքսիմ

10 մգ/կգ/օրը

5 մգ/կգ/դեղաչափ,օրը 2 անգամ (մաքս. 200 մգ/դեղաչափ, 400 մգ/օրը)

12 տ և բարձր-200 մգ, օրը 2 անգամ, 5-10 օր

IgE-ասոցացված ռեակցիա պենիցիլինից

Ազիթրոմիցին

12 մգ/կգ/օրը, օրը 1 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ/օրը), 5 օր

Մակրոլիդի նկատմամբ կայունություն/պենիցիլինի և ցեֆալոսպորինների օգտագործման անհնարինություն

Կլինդամիցին, բերանացի

30 մգ/կգ/օրը

10 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, (մաքս. 600 մգ/դեղաչափ), 10 օր

 Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք/ ացետամինոֆեն- ցավի կառավարման նպատակով

 Հակաբակտերիալ բուժման մեկնարկից 24 ժ անց երեխաները կարող են հաճախել խնամքի կենտրոններ, դպրոց

Կրկնվող ստրեպտակոկային վարակով երեխաների դեպքում բուժման ամբողջական կուրսի ավարտից կարճ ժամանակ անց դրվագի կրկնման դեպքում թույլատրելի է նույն բերանացի բուժումը (բետա լակտամի դեպքում), ալտերնատիվ բետա լակտամային հ/բ-ով, օր. ամոքսիցիլին կլավուլոնաթթու, կամ բենզիլպենիցիլին մ/մ

Ստրեպտակոկային տոնզիլիտների հաճախակի կրկնման դեպքերում անհրաժեշտ է պացիենտին դիտարկել որպես կրող։ Հակաբակտերիալ բուժում իրականացնելու որոշում կայացնելիս, կարելի է բուժել կարճատև (5 օր)

Վիրուսային տոնզիլիտ

Բուժում

Տեղային բուժում ( հեքսորալ, տանտում վերդե) ցուցված չեն

Ցավազրկում- կանոնավոր պարացետամոլ կամ իբուպրոֆեն

Հեղուկներ- խորհուրդ է տրվում հաճախակի և փոքր ծավալների ընդունում։ Պաղպաղակը ևս կարող է մեղմել կոկորդացավը, նաև հանդիսանում է հեղուկի աղբյուր

Մարշալի համախտանիշի ախտորոշում (պարբերական տենդ, աֆթոզ ստոմատիտ, տոնզիլիտի զարգացում 2-8 շաբաթը մեկ )

Պարբերական հիվանդության կասկածի դեպքում –MEFV (ՄԷՖՎ) գենի մուտացիաների գենետիկ քննություն

Դեքսամեթազոն 0.15 մգ/կգ (մաքս 10 մգ) միանվագ, բերանացի, ախտորոշիչ նպատակով

Դեքսամեթազոնով լրացուցիչ բուժման կարիք չկա

Մարշալի համախտանիշի դեպքում- դեքսամեթազոնի միանվագ ընդունումից հետո դիտվում է տենդի դադարում

 Տոնզիլէկտոմիա (ցուցումը դեպք կախյալ է)

1. Քնի օբստրուկտվ ապնոէ > 2 տ. (գիշերային պոլիսոմնոգրաֆիայով հաստատված) կոմորբիդ ախտանիշների առկայության դեպքում (աճի հապաղում, էնուրեզ, վատ առաջադիմություն, ասթմա, վարքային խանգարումներ, սրտային բարդություններ)

2. Կրկնվող ծանր տոնզիլիտի դրվագներ >7 դրվագ 1 տարվա ընթացքում, >5 դրվագ/տարին, նախորդող 2 տարիների ընթացքում ( ցուցումը դրվում է դեպքից կախված, ռիսկ/ բենեֆիս հարաբերության դիտարկման արդյունքում)

3. Կրկնվող ստրեպտակոկային տոնզիլիտներ, բարդացած.

Պերիտոնզիլյար աբսցեսի (>1) դեպք անամնեզում

Դեղորայքային բազմակի ալերգիա կամ անտանելիություն

Տարած ռևմատիկ տենդի անամնեզ

4. Նշիկների չարորակ նորագոյացություն

5. Տոնզիլյար անոթներից չկառավարվող արյունահոսություն

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. The protocol was reviewed and highly appreciated by S.Berberian MD, Pediatrician (Sante Armenia) and recommended as national guideline. Արձանագրությունը վերանայվել և բարձր է գնահատվել բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Ս. Բերբերյանի կողմից (Սանտե Արմենիա) և երաշխավորվել որպես ազգային ուղեցույց

2. Sharipo D., Lindgren C., Neuman M., Fine A. A viral features and testing for streptococcal pharyngitis. Pediatrics. 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403 Շարիպո Դ․, Լինդգրեն Ց․, Նեուման Մ․, Ֆին Ա․ Վիրուսային նշաններ և ստրեպտոկոկային ֆարինգիտի փորձարկում: Մանկաբուժություն 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403

3. Clinical practice guidelines: Sore throat. Royal children’s hospital. Updated 2021. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Թագավորական մանկական հիվանդանոց. Թարմացվել է 2021 թվականին․ Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat/

4. Sauve L., Forrester A.M, Top K. Canadian Paediatric Society. Group A streptococcal (GAS) pharyngitis: A practical guide to diagnosis and treatment. Paediatr Child Health. 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025 Սուավե Լ․, Ֆորրեստեր Ա․Մ․, Տոպ Կ․ Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ստրեպտակոկային ֆարինգւտ: գործնական ուղեցույց ախտորոշման և բուժման. Մանկաբուժություն և Երեխաների առողջություն . 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025

5. Moore D., Allen U., Mailman T. Canadian Paediatric Society. Invasive group A streptococcal disease: Management and chemoprophylaxis. Paediatr Child Health. 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039 Մուր Դ․, Ալլեն Ու․, Մաիլման Տ․ Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ինվազիվ ստրեպտոկոկային հիվանդություններ. բուժում և քիմիոպրոֆիլակտիկա: Մանկաբուժություն և Երեխաների առողջություն 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039

6. Harris A., Hicks L., Qaseem A. Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention. Ann Intern Med. 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840 Հարրիս Ա․, Հիքս Լ․, Քասիմ Ա․ Շնչուղիների սուր վարակներով մեծահասակների մոտ հակաբիոտիկների ճիշտ կիրառումը: Ամերիկյան քոլեջի բժիշկների և Կենտրոններ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների արդյունավետ բուժման առաջարկություններ. Էնն, բժշկական պրակտիկանտ 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840

7. Coutinho G., Duerden M., Sessa A. et al. Worldwide comparison of treatment guidelines for sore throat. Int J Clin Pract. 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879 Կաուտինյո Գ․, Դուերդեն Մ․, Սեսսա Ա․ և այլք․ Կոկորդի խնդիրների բուժման ուղեցույցների համաշխարհային համեմատություն: Միջազգային կլինիկական պրակտիկա. . 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879

8. Clinical practice guideline: Infants and children: Acute management of sore throat. New South Wales Ministry of Health (NSWHealth). Updated 2019. Available at https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf Կլինիկական պրակտիկ ուղեցույց։ Նորածիններ և երեխաներ. Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարարություն (NSW Health)։ Թարմացված է 2019․ Հասանելի է https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf

9. Clinical practice guideline: Diagnostics guidance on rapid tests for group A streptococcal infections in people with a sore throat. National Institute for Health and Care Excellence(NICE). Updated 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-105375744070 Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Կոկորդի ցավ ունեցող մարդկանց մոտ A խմբի ստրեպտակոկային վարակների արագ թեստերի ախտորոշման ուղեցույց. Առողջապահության զարգացման ազգային ինստիտուտ․ Թարմցված է 2019․ Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-105375744070

10. Clinical practice guideline: Sore throat (acute)–Antimicrobial prescribing. National Institute for Health and Care Excellence(NICE): Updated 2022. Available at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085 Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Կոկորդի ցավ (սուր) - հակամանրէային դեղերի նշանակում: Առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտ։ Թարմացվել է 2022․ Հասանելի է at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085

11. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases (ESCMID): Guideline for the management of acute sore throat.
Available at https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines
/ESCMID_Guidelines/ESCMID_Sore _Throat_GL_CMI_Mar2012.pdf Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն (ESCMID). կոկորդի սուր ցավի բուժման ուղեցույց․ Հասանելի է https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_ Library/2Medical_Guidelines/ESCMID_Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf

12. American Academy of Pediatrics. In: Kimberlin D, Barnett E, Lynfield R, Sawyer M, eds. Red Book: 2021, 32 edition. Report of the Committee on Infectious Diseases. Itasca, IL: American Academy of Pediatrics: 2021 Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիա․ . Կիմբերլին Դ, Բարնետ Ե․, Լինֆիլդ Ռ․, Սոյեր Մ․ Կարմիր գիրք ՝ 2021, 32-րդ հրատարակություն: Նյու Յորք. Վարակիչ հիվանդությունների կոմիտեի զեկույց: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա:2021

13. Clinical practice guidelines: Pharyngitis. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Ֆարինգիտներ․ Կ․Ս․ Մոտտ մանկական հիվանդանոց, Միչիգանի բժշկական կենտրոն․ Հասանելի է https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf

14. Clinical practice guideline: Sore throat. Bristol Royal Hospital for Children, Emergency Department & Wards. Available at https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines Կլինիկական պրակտիկայի ուղեցույց․ Կոկորդի ցավ․ Բրիստոլի մանկական թագավորական հիվանդանոց, շտապ օգնության բաժանմունք և հիվանդասենյակներ

15. Clinical practice guideline: Pharyngitis. Centers for Disease Control and Prevention (CDC): Guidance on. Available at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Ֆարինգիտներ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ։ ուղեցույց․ Հասանելի է https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան