ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«30» դեկտեմբերի 2024 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 31-03.09-2024 «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «ՀՀՇՆ 31-03․09-2024 «Մարզական օբյեկտներ. Բաց տիպի մարզական շենքեր և շինություններ. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
30.12.2024 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
«ՀՀՇՆ 31-03.09-2024 «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2025 թվական: