ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«1» դեկտեմբերի 2023 թ. |
N 1263-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել` անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը և ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Ժամանակավոր Պաշտոնակատար` |
Արտյոմ Սմբատյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թ. դեկտեմբերի 1-ի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարձատուի վերաբերյալ տեղեկություններ1 | ||||||||
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը |
||||||||
2. Ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
3. Ֆիզիկական անձի բնակության վայրը |
||||||||
4. Ֆիզիկական անձի հեռախոսահամարը |
||||||||
5. Ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը |
||||||||
6. Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի |
||||||||
7. Հայտարարության ներկայացման ամսաթիվը |
8. Հայտնում եմ, որ
1) 20__ թ. ____________ ____-ից մինչև 20__ թ. __________ ____-ը __________________________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _________________________________ եկամուտը կազմելու է __________________ դրամ.
(օրական, շաբաթական, ամսական)
2) 20__ թ. ____________ ____-ից _____________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _________________________________ եկամուտը կազմելու է __________________ դրամ.
(օրական, շաբաթական, ամսական)
3) 20__թ. ____________ ____-ից դադարում է __________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամտի ստացումը․
Վարձակալի վերաբերյալ տեղեկություններ | ||||||||
9. Վարձակալ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը |
||||||||
10. Վարձակալ ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը |
||||||||
11. Վարձակալ ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը) |
||||||||
12. Վարձակալ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
13. Վարձակալ կազմակերպության լրիվ անվանումը |
||||||||
14. Վարձակալի ՀՎՀՀ |
Ֆիզիկական անձ ____________________________________________________
(ստորագրությունը)
1 - Հայտարարության ձևի 1-ին, 2-րդ, 5-7-րդ կետերը և 8-րդ կետի որևէ ենթակետ ենթակա են պարտադիր լրացման:
ԿԱՐԳ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ներկայացման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգին համապատասխան հայտարարությունը ներկայացնում է անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը։
3. Հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով։ Մինչև հայտարարության էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովման առկայությունը, հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով։
4. Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին ներկայացվում է այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական: