ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» դեկտեմբեր 2024 թվականի |
N 361-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի «Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 75-Ն հրամանի հավելված 3-ի՝
1) 4-րդ կետում «հրապարակումը» բառը փոխարինել «ընդունումը» բառով.
2) 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման բովանդակությունը.»․
3) 13-րդ կետի 1-ին ենթակետում «լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում՝ նաև» բառերը փոխարինել «ինքնուրույն կամ լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ դիմումատուի կամ բուժաշխատողի համաձայնության դեպքում՝» բառերով․
4) 16-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետում «եզրակացության» բառը փոխարինել «որոշման» բառով.
բ․ 2-րդ ենթակետում «եզրակացություն» բառը փոխարինել «որոշում» բառով.
5) 22-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝
ա․ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը․
բ․ մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը․
գ. մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը․
դ․ մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում՝ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը։»․
6) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձաժողովի կողմից ինքնուրույն կամ լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ համաձայնության դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով՝ առաքվում են դիմումատուին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը».
7) 26-րդ կետից հետո լրացնել նոր՝ 26.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«26.1․ Բողոքարկման ժամկետը լրանալուց հետո բողոք ներկայացված չլինելու դեպքում կամ բողոքարկման արդյունքում նոր որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էթիկայի հանձնաժողովի որոշումը առաքվում է լիազոր մարմնին՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն ընթացք տալու նպատակով:»․
8) 27-րդ կետից հետո լրացնել 27․1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«27․1․ Էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասը հրապարակվում է Բուժաշխատողների ռեգիստրում՝ այն բուժաշխատողի անձնական հաշվում, ում վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել:»․
9) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Էթիկայի հանձնաժողովի որոշումների համարակալումը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Որոշումների համարները բաղկացած են գծիկով առանձնացված ԷՀ (էթիկայի հանձնաժողով) հապավումից, հերթական համարից, որը սկսվում է 01 թվով և տարեթվից:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի՝
1) 5-րդ ենթակետի`
ա. ա․ և բ․ պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից․
բ. գ․և դ․ պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․
2) 8-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից.
3) 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
11.12.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2024 թվական: