Գլխավոր տեղեկություն
Номер
N 526-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2024
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
16.12.2024
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
16.12.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» դեկտեմբերի 2024 թ. 

N 526-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման 2-րդ կետով» բառերը փոխարինել ««Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.4» կետով» բառերով,

2) Հրամանի հավելվածի.

ա. 1-ին կետում «թղթային (2 օրինակ) և մագնիսական կրիչների վրա» բառերը փոխարինել «լիազոր մարմին «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետից «(առկայության դեպքում)» բառերը և կետադրական նշանները հանել,

գ. 3-րդ կետի 5-րդ ենթակետում «հեռախոսի և ֆաքսի համարները» բառերը փոխարինել «հեռախոսահամարը» բառով,

դ. տիտղոսաթերթում (Ձև 1) «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով, իսկ «200» թիվը՝ «20» թվով,

ե. հավելվածի աղյուսակներում «Ծածկագիրը ըստ ՀԴ 006.1- 2004 «Արտադրանքի դասակարգումը ըստ գործունեության տեսակների»» բառերը փոխարինել «Ծածկագիրն ըստ ՀԴ-012-2013 «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի»» բառերով, «Ծածկագիրը ըստ ՀԴ 004-2001 «Չափման և հաշվի միավորների դասակարգչի»» բառերը՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված «Չափման միավորների դասակարգչի»» բառերով, իսկ «ՀԴ 003-2000» բառերը՝ «ՀԴ-003-2016» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի ներկայացման բաժնի գործարկման և պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

  Հ. Սիմիդյան 

 

 

«16» դեկտեմբերի 2024 թ.
ք. Երևան

12/16/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան