ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Մաքսային սակագնին վերաբերող նորմատիվային ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրապարակման պահից երկամսյա ժամկետում`
ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները համապատասխանեցնել «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,
գ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանեցումը «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,
դ) սահմանել մաքսատուրքերի հաշվարկման և վճարման կարգը,
ե) «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանել`
մաքսային սակագինը,
մաքսատուրքի վճարումից ազատելու կարգն ու պայմանները,
ապրանքների և այլ առարկաների արտահանման կամ ներմուծման նվազագույն հսկիչ գները,
ազատ մաքսային գոտիների սահմանները հատելիս հարկային արտոնությունների տրամադրման կարգը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|