ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«29» օգոստոսի 2024 թ. |
N 1064-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 794-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը, արտոնագրի ձևը սահմանելու մասին» N 794-Ն հրամանի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19․8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ձևով հայտարարությունն առաջին անգամ ներկայացնում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական: