ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
20 մայիսի 2019 թ. |
N 329-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00160079) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019թ. մայիսի 03-ի թիվ /6-3/17011-2019 ծանուցման` հարուցված վարչական վարույթի նյութերի` «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի խախտում` «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մեկ միլիոն դրամը գերազանցող շահումները խաղացողներին վճարվել են 12.04.2019 թ-ին և 14.04.2019 թ-ին, սակայն դրանց վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (վերահսկող մարմին) է ներկայացվել 02.05.2019 թ-ին:
«Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախկինում նման խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 23.04.2019 թ-ի թիվ 276-Ա հրամանով «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով նախատեսված պատասխանատվության միջոցը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 14-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք մեկ միլիոն հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:
3. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Դ. Անանյան |