ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիս 2024 թ. |
N 171-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել սոմատոֆորմ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22.05.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «22» մայիս 2024 թվականի N 171-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
F45 |
Սոմատոֆորմ խանգարումներ |
2) |
F45.0 |
Սոմատիզացված խանգարում |
3) |
F45.1 |
Չտարբերակված սոմատոֆորմ խանգարում |
4) |
F45.2 |
Հիպոխոնդրիկ խանգարում |
5) |
F45.3 |
Սոմատոֆորմ վեգետատիվ դիսֆունկցիա |
6) |
F45.4 |
Քրոնիկ սոմատոֆորմ ցավի խանգարում |
7) |
F45.8 |
Սոմատոֆորմ այլ խանգարումներ |
8) |
F45.9 |
Սոմատոֆորմ խանգարում` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ, տարեց |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Հոգեբույժ, ,Մանկական հոգեբույժ, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
8) |
Գանգատներ |
Բազմաթիվ, կրկնվող, հաճախ ձևափոխվող մարմնական բնույթի ախտանիշներ: Պացիենտները գանգատվում են մարմնի ամենատարբեր օրգանների և համակարգերի կողմից, սակայն ավելի հաճախ դրանք աղեստամոքսային զգացողություններ են (ցավ, զկրտոցներ, ռեգուրգիտացիա, փսխում, սրտխառնոց և այլն), ինչպես նաև անոմալ մաշկային զգացողութուններ (քոր, այրոցք, ծակծկոցներ, թմրածություն, ցավ և այլն), կարող են դիտվել սեքսուալ և մենստրուալ գանգատներ: Հաճախ կարող են արտահայտվել դեպրեսիվ և տագնապային բնույթի խանգարումներ: Խանգարման ընթացքը քրոնիկ է, հաճախ ուղեկցվում է սոցիալական, միջանձնային և ընտանեկան վարքագծի խաթարմամբ: |
9) |
Անամնեզ |
Կարևոր է առանձնացնել՝ ա. ժառանգական-կոնստիտուցիոնալ գործոնները, որոնց թվում կարևոր են կենտրոնական նյարդային համակարգի տիպաբանական և անձնային առանձնահատկությունները. անձնական և իրավիճակային տագնապայնություն, իռացիոնալ կոգնիտիվ վերաբերմունք, գերակայելու և վերահսկելու միտում, սոմատիկ և տագնապային-դեպրեսիվ ֆոն, ոչ ադապտատիվ հարաբերություններ՝ մեկուսացում, շփումների սահմանափակում, սոցիալական կարողությունների ցածր մակարդակ: բ. Սուր կամ քրոնիկ փսիխոէմոցիոնալ կամ փսիխոգեն գործոնների ազդեցությունները անձի վրա: գ. Կարևոր գործոն է պացիենտների գանգատների տևողությունը՝ այն կարող է տևել ամիսներ և տարիներ շարունակ: դ. Պացիենտների մեծ մասը անցնում են տևական և բարդ ճանապարհ, դիմելով առաջնային և մասնագիտացված բժշկական ծառայություններին: ե. Հետազոտման և բուժումների արդյունքները միշտ բացասական են: Չեն բացառվում անգամ անիմաստ վիրահատական միջամտություններ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Բազմազան և փոփոխական սոմատիկ բնույթի երկարատև գանգատներ, որոնք զուրկ են օրգանական սոմատիկ հիմքերից: Յուրահատուկ «մարաթոն» զանազան բուժհաստատություններով և ամենատարբեր մասնագետներով: Սոմատիկ որևէ հիվանդության կամ խանգարման բացակայություն, կամ հայտնաբերված սոմատիկ փոփոխությունների անհամապատասխանություն գանգատներին, նյարդային և անոթային ճուղավորմանը: Պացիենտների շարունակական անվստահությունը բժիշկներին, որոնք փորձում են տարհամոզել պացիենտին նրանց գանգատների օրգանական բնույթի մեջ: Սոցիալական, մասնագիտական և ընտանեկան գործառությունների խաթարումներ: Հաճախ բացահայտվում է կախվածություն զանազան ցավազրկողներից և հանգստացնող դեղերից, կամ էլ վերջինների չարաշահում: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Հոսպիտալացման ցուցումներն են՝ ա. Արտահայտված աֆեկտիվ նշաններ և ադապտացիայի խանգարում պացիենտին հոգետրավմատիկ իրավիճակից դուրս բերելու նպատակով, բ. Ռեզիստենտ դեպքեր ադեկվատ բուժման նշանակման նպատակով։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թերապևտ – գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
2) |
Նյարդաբան - գանգատների կապը նյարդաբանական հիվանդության հետ բացառելու նպատակով |
1 |
2 |
3) |
Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից |
1 |
2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
Առանց էական շեղումների | ||
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
5) |
Առկա չէ |
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
6) |
Առկա չէ |
ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
7) |
Առկա չէ |
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) |
1 |
2 |
Առանց էական շեղումների |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժմամ միջին տևողությունը՝ ակտիվ փուլ – 14 օր, կայունացման փուլ 28-42 օր, պահպանողական փուլ 42 օր, ընդհանուր տևողությունը – 84 – 98 օր)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջի-նաց-ված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խա-կանու-թյուն |
Միջին օրա-կան չափա-քա-նակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քա-նակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
ֆենազեպամ 1մգ |
ֆենազեպամ 1մգ |
դեղահատեր |
- |
1-4 մգ |
7-112 մգ |
14-28 |
2) |
Լորազեպամ, 1մգ, 2,5 մգ |
Լորազեպամ, 1մգ, 2,5 մգ |
դեղահատեր |
- |
1-4մգ |
14-112 մգ |
14-28 |
3) |
Բուսպիրոն, 5 մգ, 10 մգ |
Բուսպիրոն, 5 մգ, 10 մգ |
դեղահատեր |
- |
5-20 մգ |
420-1960 մգ |
84-98 |
4) |
Գիդրոքսիզին 25 մգ |
Գիդրոքսիզին 25մգ |
դեղահատեր |
- |
25- 100 մգ |
2,1-9,8 գր |
84-98 |
5) |
Էտիֆոկսին 50 մգ |
Էտիֆոկսին 50 մգ |
դեղահատեր |
- |
50 – 150 մգ |
4,2-14,7 գր |
84-98 |
6) |
Տոֆիզոպամ 50մգ |
Գրանդաքսին 50մգ |
դեղահատեր |
- |
50-200 մգ |
4,2-19,6 գր |
84-98 |
7) |
Ֆլուվոքսամին, 100 մգ |
Ֆլուվոքսամին 100 մգ |
դեղահատեր |
- |
100-150 մգ |
8,4-14,7 գր |
84-98 |
8) |
Տրազոդոն 150 մգ |
Տրազոդոն 150 մգ |
դեղահատեր |
- |
50-300 մգ |
4,2-29,4 գր |
84-98 |
9) |
Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) 20մգ |
Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) 10մգ,20մգ |
դեղահատեր |
- |
5-20 մգ |
420- 1960 մգ |
84-98 |
10) |
Միրտազապին 30մգ, 45մգ |
Միրտազապին 30մգ,45մգ |
դեղահատեր |
- |
15-60 մգ |
1,26-5,88 գր |
84-98 |
11) |
Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) 50մգ |
Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) 50մգ |
դեղահատեր |
- |
50-200 մգ |
4,2-19,6 գր |
84-98 |
12) |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ)10մգ, 25մգ |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ)10մգ, 25մգ |
դեղահատեր |
- |
25-75 մգ |
2,1-7,35 գր |
84-98 |
13) |
Պարոքսետին 20 մգ |
Պարոքսետին 20 մգ |
դեղահատեր |
- |
10-50 մգ |
840-4900 մգ |
84-98 |
14) |
Ագոմելատին 25 մգ |
Ագոմելատին 25մգ |
դեղահատեր |
- |
25-50 մգ |
2,1-4,9 գր |
84-98 |
15) |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) 37,5մգ, 75մգ 150մգ |
Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) 37,5մգ, 75մգ 150մգ |
դեղապատիճներ |
- |
37.5 – 150 մգ |
3,15-14,7 գր |
84-98 |
16) |
Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) 20մգ |
Ալիմեմազին (ալիմեմազին տարտրատ) 20մգ |
դեղահատեր |
- |
10 – 80 մգ |
840-7840 գր |
84-98 |
17) |
Սուլպիրիդ, 50 մգ, 100 մգ, 200 մգ , 2,0մլ |
Սուլպիրիդ, 50 մգ, 100 մգ, 200 մգ |
Դեղահատեր սրվակ |
- |
25-200 մգ |
2,1-19,6 գր |
84-98 |
18) |
Տիորիդազին, 10 մգ, 25 մգ |
Տիորիդազին, 10 մգ, 25 մգ |
դեղահատեր |
- |
10 – 100 մգ |
840-9800 մգ |
84-98 |
19) |
Կարբամազեպին 200մգ,300մգ 600մգ |
Կարբամազեպին 200մգ,300մգ 600մգ |
դեղահատեր |
- |
100 – 300 մգ |
8,4-29,4 գր |
84-98 |
20) |
Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) աղելույծ 300մգ , 500 մգ. |
Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) աղելույծ 300մգ , 500 մգ. |
լուծույթ ներքին ընդունման |
- |
600 – 1500 մգ |
58,8-147,0 գր |
84-98 |
21) |
Պրեգաբալին 150 մգ, 300 մգ |
Պրեգաբալին 150 մգ, 300 մգ |
դեղապատիճներ |
- |
150 -1200 մգ |
12,6-117,6 գր |
84-98 |
22) |
Նիկոտինոլ-g-ամինոյուղային թթու, 20 մգ, 50 մգ |
Նիկոտինոլ-g-ամինոյուղային թթու, 20 մգ, 50 մգ |
դեղահատեր |
- |
40 – 150 մգ |
3,36-14,7 գր |
84-98 |
23) |
Էթիլմեթիլհիդրոքսիպիրիդինի սուկցինատ, 125 մգ, 250 մգ |
Էթիլմեթիլհիդրոքսիպիրիդինի սուկցինատ, 125 մգ, 250 մգ |
դեղահատեր |
- |
125 – 750 մգ |
10,5-73,5 գր |
84-98 |
24) |
Գոպանտենա թթու 250 մգ, 500 մգ |
Գոպանտենա թթու 250 մգ, 500 մգ |
դեղահատեր |
- |
1500-3000 մգ |
126,0-294.0 գր |
84-98 |
25) |
Ամինոֆենիլյուղային թթու 250 մգ |
Ամինոֆենիլյուղային թթու 250 մգ |
դեղահատեր |
- |
500 – 1500 մգ |
42.0-147.0 գր |
84-98 |
26) |
Թիամին, լուծույթ մ/մ 2.5% (50 մգ/2 մլ) |
Թիամին, լուծույթ մ/մ 2.5% (50 մգ/2 մլ) |
սրվակ |
- |
1,0 – 2,0 մլ |
10-20 մլ |
10-20 |
27) |
Պիրիդոքսին, լուծույթ մ/մ, 100 մգ/2 մլ |
Պիրիդոքսին, լուծույթ մ/մ, 100 մգ/2 մլ |
սրվակ |
- |
1,0 -2,0 մլ |
10-20 մլ |
10-20 |
28) |
Նիկոտինաթթու, լուծույթ, 10 մգ/1 մլ |
Նիկոտինաթթու, լուծույթ, 10 մգ/1 մլ |
սրվակ |
- |
10-20 մգ |
10-20 մլ |
10-20 |
29) |
Նիկոտինաթթու, 50 մգ |
Նիկոտինաթթու, 50 մգ |
դեղահատեր |
- |
50-100 մգ |
500-1000մգ |
10-20 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ռելաքսացիոն հոգեթերապիա |
1 |
1 |
2) |
Կոգնիտիվ վարքային հոգեթերապիա |
1 |
1 |
3) |
Հիպնոթերապիա |
1 |
1 |
4) |
Կենսահետադարձ կապ |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիվանդությունների
միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ ● ./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992.Վարքի և հոգեկան խանգարումների հիվանդությունների միջազգային դասակարգում-10, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն/ Ժենևա/ 1992
2. Boland
R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021.Բոլանդ Ռ, Վերդուին ՄԼ, Կապլան, Սադոկ հոգեբուժության սինոփսիս, 13-րդ թողարկում․ Վոլտերս Կլյուեր; 2021
3. Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021
Շտալ Ս․ Փսիխոֆարմակոլոգիայի հիմունքներն ըստ Շտալի․ Բժիշկների ձեռնարկ․ 7-րդ թողարկում․ Քեմբրիջի համալսարանի հրատարակություն; 2021
4. Vivek
Agarwal, Chhitij Srivastava,1,2,3 and Prabhat Sitholey, Clinical Practice Guidelines for the management of Somatoform Disorders in Children and Adolescents, Indian J Psychiatry. 2019 Jan; 61(Suppl 2): 241–246.Վիվեկ Ագարվալ, Չիտիջ Շրիվաստավա և Պրաբհատ Սիտոլի, Երեխաների և դեռահասների սոմատոֆորմ խանգարումների բուժման կլինիկական ուղեցույց, Հնդկական հոգեբուժարան․ 2019 հունվար; 61(Suppl 2): 241–246.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: