Գլխավոր տեղեկություն
Номер
N 387-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
01.03.2024
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
01.03.2024
Дата вступления в силу
02.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«01» մարտի 2024 թ.

ք. Երևան

N 387-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԵՅՎԸՐԻԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ և 28-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 29-ի N 03/5 եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. «ՖԵՅՎԸՐԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և ներդիրներ՝ N 0001 և N 0002:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիան և ներդիրները «ՖԵՅՎԸՐԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

3/1/2024

Գ. Սանոսյան