ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2024 թ. |
N 149-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել մեխանիկական շլությունով պացիենտի վարման պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «25» ապրիլ 2024 թվականի N 149-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H50.6 |
Մեխանիկական շլություն |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, նյարդաբան, նյարդավիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Աչքի ցավ, այտուցվածություն, բորբոքվածություն, աչքի շեղվածություն, տեսողության վատացում՝ հաճախ շլող աչքի, կարող է դիտվել երկտեսություն |
9) |
Անամնեզ |
Շլության առաջացման սկիզբը (ժամկետը), դրան նախորդող երևույթները, բնույթը (մշտական կամ անցողիկ), ասթենոպիկ (տեսողական հոգնածության) գանգատները (գլխացավեր, այրոց աչքերում, արցունքահոսություն, երկտեսություն), գլխի հարկադրական դիրքը, ուղեկցող սոմատիկ խնդիրները կամ կրած վնասվածքները: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, դևիոմետրիա՝ մոտիկի և հեռվի, ակնաշարժումների ստուգում հայացքի 9 ուղղություններով, տեսողության բնույթի ստուգում, ստերեոփսիսի որոշում, Ֆուզիայի որոշում, ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
1 |
1 |
3) |
Նյարդավիրաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Արյան շճաբանական հետազոտություն |
1 |
1 |
Հակամարմինների հայտնաբերում |
4) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Արյան մակարդելիության փոփոխություն |
5) |
Առկա չէ |
Իմունաբանական հետազոտություններ` վարակիչ հիվանդությունների ախտորոշման նպատակով |
1 |
1 |
Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում կամ ժխտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) |
7) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 |
Կրծքավանդակի օրգանների ախտաբանական փոփոխություններ |
8) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
9) |
Առկա չէ |
Դևիոմետրիա |
1 |
1 |
1 կամ 2 ակնագնդերի շեղում դեպի քիթը (ըստ Հիրշբերգի 0-60 օ, ըստ պրիզմատիկ դիոպտրիաների (ՊԴ)՝ 0 -90) |
10) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա |
1 |
1 |
Էմետրոպիա > + - 0,5 D |
11) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում, |
12) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Նորմա կամ նորմայից շեղում |
13) |
Առկա չէ |
Worth’s /Ֆրիդմանի գունաթեստ |
0,5 |
0,5 |
Բինօկուլյար, մոնօկուլյար կամ միաժամանակյա տեսողության բնույթ |
14) |
Առկա չէ |
Ստերեոսկոպիկ տեսողության որոշում |
0,5 |
0,5 |
Առկայություն կամ բացակայություն |
15) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
0,5 |
0,5 |
Ներգանգային ախտաբանական օջախի առկայություն կամ բացակայություն, |
16) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա |
0,5 |
0,5 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ |
սրվակ-կաթոցիկ |
1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
2) |
Տոբրամիցին (տոբրամիցինի սուլֆատ) ակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) ակնակաթիլներ 5մգ/մլ |
Տոբրամիցին (տոբրամիցինի սուլֆատ) ակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) ակնակաթիլներ 5մգ/մլ |
ակնակաթիլներ ակնակաթիլներ |
1 կաթիլից 2 ժամը մեկ |
Օրը 8 անգամ (1 շաբաթ) Օրը 6 անգամ (1շաբաթ) Օրը 4 անգամ (1 շաբաթ) |
3 շաբաթ |
21 օր |
3) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
շշիկ-կաթոցիկ |
1 կաթիլից 2 ժամը մեկ |
Օրը 8 անգամ 1 շաբաթ Օրը 6 անգամ 1 շաբաթ Օրը 4 անգամ 1 շաբաթ Օրը 2 անգամ 1 շաբաթ |
4 շաբաթ |
28 օր |
4) |
Լուբրիկանտ |
Լուբրիկանտ |
շշիկ-կաթոցիկ |
1 կաթիլից 2 ժամը մեկ |
Օրը 8 անգամ 1 շաբաթ Օրը 4 անգամ 1 ամիս |
5 շաբաթ |
35-40 օր |
5) |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ |
պարկուճ |
Օրը 1 -2 անգամ |
Օրը 2 անգամ 1 շաբաթ Օրը 1 անգամ 1 շաբաթ |
2 շաբաթ |
14 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պրիզմատիկ ակնոցների կիրառում (զուգահեռ ամետրոպիայի շտկում) |
0,75 |
0,75 |
2) |
Վիրահատական բուժում |
0,75 |
0,75 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov/
3. https://eyewiki.org/Esotropia
4. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024
5. https://www.tabletwise.net/health/mechanical-strabismus
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: