Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.04.2024
Дата вступления в силу
13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» ապրիլ 2024 թ.

N 126-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՐՄԻՐ ՏԱՓԱԿ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ

 

1․ Հաստատել կարմիր տափակ որքինով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» ապրիլ 2024 թվականի

N 126-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿԱՐՄԻՐ ՏԱՓԱԿ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L43

Կարմիր տափակ որքին

2)

L43.0

Կարմիր տափակ հիպերտրոֆիկ որքին

3)

L43.1

Կարմիր տափակ բշտային որքին

4)

L43.2

Դեղորայքից առաջացած որքինանման ռեակցիա

5)

L43.3

Կարմիր տափակ ենթասուր (ակտիվ) որքին: Արևադարձային տափակ որքին

6)

L43.8

Կարմիր տափակ այլ որքին

7)

L43.9

Կարմիր տափակ որքին` չճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա (հազվադեպ), մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ) Սպիական մազաթափություն

(երբեմն հոնքերի և թարթիչների ևս), տափակ բջջային քաղցկեղ (էրոզիվ կարմիր տափակ որքին), դիսֆագիա

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

 Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը շտապ, անհետաձգելի, պլանային

ա. շտապ,

բ. պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան

8)

Գանգատներ

ա.մաշկի ախտահարում՝ քոր, հաճախ տանջալից բնույթի,

բ. տիպիկ տեղակայում՝ վերջույթների ծալիչ մակերես, գոտկատեղ, սրունքներ, կոպեր, գլխի մազածածկ հատված, եղունգներ ,

գ. լորձաթաղանթների ախտահարում՝ ցավ, հատկապես հանգույցիկների խոցոտման պարագայում,

դ. տիպիկ տեղակայում ՝ բերանի խոռոչ, շրթունքի կարմիր երիզ, սեռական օրգաններ:

9)

Անամնեզ

ա. սկիզբը ՝ սուր (օրեր) կամ աստիճանաբար (շաբաթներ),

բ. կապ որոշակի դեղերի ընդունման հետ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

1-10 մմ տրամագծով բազմանկյուն, տափակ, հարթ, փայլուն, հստակ սահմանագծված, կենտրոնում պորտանման ներանկումով հանգույցիկներ և վահանիկներ։ Հաստ վահանիկներ հաճախ հիպերպիգմենատացված, վարդագույն կամ կապտամանուշակագույն։ Թեփոտումը թույլ արտահայտված։ Հանգույցիկների յուղով օծելու դեպքում խոշորացույցով հնարավոր է տեսնել սպիտակ գծապատկեր՝ Վիքհեմի ցանցը։

Բենյե I ախտանիշը՝ դրական

Կեբների ֆենոմեն՝ թարմ վնացվածքների տեղում նոր տիպիկ էլեմենտների առաջացում։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. արտահիվանդանոցային պայմաններում բուժման անարդյունավետություն,

բ.մաշկի և լորձաթաղանթների տարածուն և ծանր ախտահարումներ, այդ թվում հիպերկերատոտիկ, բշտային և էրոզիվ խոցային ցանավորում ,

գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ակնաբույժ

-

0,3

3)

էնդոկրինոլոգ

-

0,1

4)

Գինեկոլոգ

-

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ։

2)

Առկա չէ

Ալանինանմինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

0,4

Ցուցանիշի բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։

3)

Առկա չէ

Ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

0,4

Ցուցանիշի բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին

-

0,4

Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:

5)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

-

0,4

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները

6)

Առկա չէ

Տրիգլիցերիդներ

-

0,4

Շեղումների հայտնաբերում։

 

 Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

7)

Առկա չէ

Դերմատոսկոպիա

1

1

Վիքհեմի ցանցի հայտնաբերում,

Կետային և հերակալանման անոթներ

Կետային և հերակալանման անոթներ

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում,

դեղաչափ,

դեղաձև,

փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Բետամեթազոն

(բետամեթազոնի

դիպրոպիոնատ),

սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

Բետամեթազոն

(բետամեթազոնի

դիպրոպիոնատ),

սալիցիլաթթու

0,5մգ/գ+20մգ/գ

նրբաքսուկ

0,8

15

840

365

2)

Կլոբետազոլ

(կլոբետազոլի
պրոպիոնատ) 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ

քսուք

0,7

10

560

365

3)

Ֆլուոցինոլոնի ացետոնիդ
քսուք արտաքին
կիրառման 0,25մգ/գ

Ֆլուոցինոլոնի ացետոնիդ քսուք արտաքին կիրառման 0,25մգ/գ

քսուք

0,7

10

560

365

4)

Հիդրոկորտիզոն
(հիդրոկորտիզոնի
ացետատ) 5մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 5մգ/գ

նրբաքսուկ

0,5

10

480

365

5)

Գրամիցիդին, նեոմիցին
(նեոմիցին սուլֆատ),
նիստատին, տրիամցինոլոն ացետոնիդ

0,25մգ/գ+2,5մգ/գ+
100000ՄՄ/գ+1մգ/գ

Գրամիցիդին, նեոմիցին (նեոմիցին սուլֆատ), նիստատին, տրիամցինոլոն ացետոնիդ

0,25մգ/գ+2,5մգ/գ+
100000ՄՄ/գ+1մգ/գ

նրբաքսուք

0,14

10

480

365

6)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

նրբաքսուքգ

0,18

5

240

365

7)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

լոսիոն

0,5

20

960

365

8)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

լոսիոն

0,11

20

960

365

9)

Պրեդնիզոլոն 0.5 %

Պրեդնիզոլոն 0.5 %

քսուկ

0,4

40

840

365

10)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ 500մգ/գ,

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 500մգ/գ

դեղապատիճներ կոշտ

1

200

1800

365

11)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+20մգ/գ

նրբաքսուկ

0,3

1

3

365

12)

Հիդրօքսիքլորոքվին

200մգ

Հիդրօքսիքլորոքվին

200մգ

դեղահատեր

0,4

400

8000

365

13)

Քլորոքվին 100մգ

Քլորոքվին 100մգ

դեղահատեր

0,4

500

10000

365

14)

Լորատադին 10մգ

Լորատադին 10մգ

դեղահատեր

0,4

10

790

365

15)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) արտաքին կիրառման 1մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) արտաքին կիրառման 1մգ/գ

քսուք

0,2

25

1250

365

16)

Հիդրոկորտիզոն + օքսիտետրացիկլին 5մգ/գ

Հիդրոկորտիզոն +
օքսիտետրացիկլին 5մգ/գ

քսուք

0,1

5

110

365

17)

Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ

Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) լուծույթ ներարկման 1մգ/մլ

ամպուլներ

-

4

28

365

18)

Ացիտրետին 10մգ, 25մգ

Ացիտրետին 10մգ, 25մգ

դեղապատիճբեր

0.2

35

1225

365

19)

Ցիկլոսպորին 100մգ

Ցիկլոսպորին 100մգ

դեղապատիճներ

0,5

350

12250

365

 

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկի անդրմանուշակագույն երկարալիքային ճառագայթում լուսազգայունությունը բարձրացնող դեղերով PUVA

1

0,3

2)

Մաշկի անդրմանուշակագույն միջինալիքային լայնշերտային ճառագայթում NN UVB

1

0,3

3)

Մաշկի անդրմանուշակագույն միջինալիքային նեղշերտային ճառագայթում NB UVB

1

0,3

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/lichen-planus?search=lichen%20planus%

20rubra&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան