ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«17» ապրիլ 2024 թ. |
N 114-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՎ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԶՈՒԳԱՄԻՏՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել անբավարար և ավելցուկային զուգամիտությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
17.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «17» ապրիլ 2024 թվականի N 114-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՎ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԶՈՒԳԱՄԻՏՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H51.1 |
Անբավարար և ավելցուկային զուգամիտություն |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Հոգնած կամ ցավոտ աչքեր, տեսողության մշուշում, երկտեսություն, կենտրոնացման խնդիր, գլխացավ, խնդիրներ կարդալիս (օրինակ` մեկ աչքի փակում, աչքերի տրորում) |
9) |
Անամնեզ |
Պարզել, թե երբ են սկսվել և ինչ հաճախականությամբ են ի հայտ գալիս գանգատները, ինչն է նախորդում դրանց, արդյոք առկա են այլ սոմատիկ խնդիրներ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա.կոնվերգենցիայի մոտակա կետի (NPC) ավելացում, բ.կոնվերգենցիայի ամպլիտուդայի նվազում, գ.մոտ հեռավորության վրա էկզոդևիացիա, դ.ակոմոդացիոն կոնվերգենցիա/ակոմոդացիա (AC/A) գործակիցը ցածր < 2։1 |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
3) |
Առկա չէ |
Դևիոմետրիա |
1 |
1 |
1 կամ 2 ակնագնդերի շեղում դեպի քիթը (ըստ Հիրշբերգի 0-60 օ, ըստ պրիզմատիկ դիոպտրիաների (ՊԴ)՝ 0 -90) |
4) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա |
1 |
1 |
Էմետրոպիա > + - 0,5 D |
5) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա.աչքի հավելյալ ապարատ ՝ նորմա կամ շեղում նորմայից, բ.բեկող միջավայրեր՝ նորմա կամ շեղում նորմայից, գ.եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ պղտոր, դ.առաջային խցիկ՝ նորմա կամ շեղում նորմայից, ե.ոսպնյակ՝ թափանցիկ կամ պղտոր, զ.ապակենման մարմին՝ նորմա կամ շեղում նորմայից |
6) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Նորմա / շեղում նորմայից |
7) |
Առկա չէ |
Worth’s /Ֆրիդմանի գունաթեստ |
0,5 |
0,5 |
Բինօկուլյար, մոնօկուլյար կամ միաժամանակյա տեսողության խանգարում |
8) |
Առկա չէ |
Ստերեոսկոպիկ տեսողության որոշում |
0,5 |
0,5 |
Առկայություն կամ բացակայություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պենտատրոպ 1% |
Պենտատրոպ 1% |
ակնա-կաթիլներ |
1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամետրոպիայի օպտիկական շտկում |
1 |
1 |
2) |
Պրիզմային ակնոցների նշանակում |
0,75 |
0,75 |
3) |
Կոնվերգենցիայի մարզում |
1 |
1 |
4) |
Ապարատային բուժում |
0,75 |
0,75 |
5) |
Վիրահատական բուժում |
0,25 |
0,25 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov/
3. https://eyewiki.org/Esotropia
4. ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ.«Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024»/ AMERICAN ACADEMY OF OPHTHALMOLOGY: «Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: