Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.04.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.04.2024
Дата вступления в силу
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» ապրիլ 2024 թ.

N 114-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՎ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԶՈՒԳԱՄԻՏՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել անբավարար և ավելցուկային զուգամիտությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

17.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«17» ապրիլ 2024 թվականի

N 114-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՎ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԶՈՒԳԱՄԻՏՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H51.1

Անբավարար և ավելցուկային զուգամիտություն

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, նյարդաբան

8)

Գանգատներ

Հոգնած կամ ցավոտ աչքեր, տեսողության մշուշում, երկտեսություն, կենտրոնացման խնդիր, գլխացավ, խնդիրներ կարդալիս (օրինակ` մեկ աչքի փակում, աչքերի տրորում)

9)

Անամնեզ

Պարզել, թե երբ են սկսվել և ինչ հաճախականությամբ են ի հայտ գալիս գանգատները, ինչն է նախորդում դրանց, արդյոք առկա են այլ սոմատիկ խնդիրներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա.կոնվերգենցիայի մոտակա կետի (NPC) ավելացում,

բ.կոնվերգենցիայի ամպլիտուդայի նվազում,

գ.մոտ հեռավորության վրա էկզոդևիացիա,

դ.ակոմոդացիոն կոնվերգենցիա/ակոմոդացիա (AC/A) գործակիցը ցածր < 2։1

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Նյարդաբան

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Վիզոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

3)

Առկա չէ

Դևիոմետրիա

1

1

 1 կամ 2 ակնագնդերի շեղում դեպի քիթը (ըստ Հիրշբերգի 0-60 օ, ըստ պրիզմատիկ դիոպտրիաների (ՊԴ)՝ 0 -90)

4)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա

1

1

Էմետրոպիա > + - 0,5 D

5)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա.աչքի հավելյալ ապարատ ՝ նորմա կամ շեղում նորմայից,

բ.բեկող միջավայրեր՝ նորմա կամ շեղում նորմայից,

գ.եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ պղտոր,

դ.առաջային խցիկ՝ նորմա կամ շեղում նորմայից,

ե.ոսպնյակ՝ թափանցիկ կամ պղտոր,

զ.ապակենման մարմին՝ նորմա կամ շեղում նորմայից

6)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Նորմա / շեղում նորմայից

7)

Առկա չէ

Worth’s /Ֆրիդմանի գունաթեստ

0,5

0,5

Բինօկուլյար, մոնօկուլյար կամ միաժամանակյա տեսողության խանգարում

8)

Առկա չէ

Ստերեոսկոպիկ տեսողության որոշում

0,5

0,5

Առկայություն կամ բացակայություն

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պենտատրոպ 1%

Պենտատրոպ 1%

ակնա-կաթիլներ

1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ամետրոպիայի օպտիկական շտկում

1

 1

2)

Պրիզմային ակնոցների նշանակում

0,75

0,75

3)

Կոնվերգենցիայի մարզում

1

1

4)

Ապարատային բուժում

0,75

0,75

5)

Վիրահատական բուժում

0,25

0,25

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://aapos.org/glossary/esotropia

2. https://www.ncbi.nlm.nih.gov/

3. https://eyewiki.org/Esotropia

4. ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ.«Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024»/ AMERICAN ACADEMY OF OPHTHALMOLOGY: «Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: