ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» մարտի 2024 Թ. |
N 171-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 Հավելվածի,
2) ուժը կորցրած ճանաչել Հրամանի 2-րդ կետը:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3/26/2024 |
Գ. Մինասյան |
Հավելված N 1 արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 25-ի N 171-Ն հրամանի |
«Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանի |
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:
2. Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը կամ վարչական շրջանը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:
3. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:
4. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:
5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:
6. Երևան քաղաքում նոտարական նստավայրերը սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան՝ ըստ վարչական շրջանների բաժանարար սահմանագծերի նկարագրության:Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)՝ աջակողմյա և ձախակողմյա հատվածները՝ ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:
7. Երևան քաղաքի նոտարական տարածքում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N1 Աղյուսակի՝
Աղյուսակ N 1
1. |
Աջափնյակ վարչական շրջան |
2. |
Ավան վարչական շրջան |
3. |
Արաբկիր վարչական շրջան |
4. |
Դավթաշեն վարչական շրջան |
5. |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ |
6. |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ |
7. |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան |
8. |
Նոր նորք վարչական շրջան |
9. |
Շենգավիթ վարչական շրջան |
10. |
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
8. «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերի նոտարական տարածքներում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N2 Աղյուսակի՝
Աղյուսակ N 2
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: