Գլխավոր տեղեկություն
Номер
N 171-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
25.03.2024
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
26.03.2024
Дата вступления в силу
27.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«25» մարտի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 171-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 Հավելվածի,

2) ուժը կորցրած ճանաչել Հրամանի 2-րդ կետը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

3/26/2024

Գ. Մինասյան

 

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2024 թվականի մարտի 25-ի

N 171-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի հունվարի 22-ի

N 9-Ն հրամանի

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:

2. Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը կամ վարչական շրջանը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:

3. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:

4. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:

5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:

6. Երևան քաղաքում նոտարական նստավայրերը սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան՝ ըստ վարչական շրջանների բաժանարար սահմանագծերի նկարագրության:Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)՝ աջակողմյա և ձախակողմյա հատվածները՝ ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:

7. Երևան քաղաքի նոտարական տարածքում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N1 Աղյուսակի՝

 

Աղյուսակ N 1

 

1.

Աջափնյակ վարչական շրջան
ընդգրկում է Աջափնյակ վարչական շրջանի տարածքը:

2.

Ավան վարչական շրջան
ընդգրկում է Ավան վարչական շրջանի տարածքը:

3.

Արաբկիր վարչական շրջան
ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:

4.

Դավթաշեն վարչական շրջան
ընդգրկում է Դավթաշեն վարչական շրջանի տարածքը:

5.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ
ընդգրկում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքը:

6.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ
ընդգրկում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների տարածքը:

7.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը:

8.

Նոր նորք վարչական շրջան
ընդգրկում է Նոր նորք վարչական շրջանի տարածքը:

9.

Շենգավիթ վարչական շրջան
ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանի տարածքը:

10.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ընդգրկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը:

8. «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերի նոտարական տարածքներում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N2 Աղյուսակի՝

 

Աղյուսակ N 2

 

1.

Արագածոտնի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Աշտարակ.

2)

քաղաք Ապարան.

4)

քաղաք Թալին.

5)

գյուղ Ծաղկահովիտ.

6)

գյուղ Արագած:

2.

Արարատի մարզի նոտարական տարածքում`

1)

քաղաք Արտաշատ.

2)

քաղաք Արարատ.

3)

քաղաք Մասիս.

4)

քաղաք Վեդի:

3.

Արմավիրի մարզի նոտարական տարածքում`

1)

քաղաք Արմավիր.

2)

քաղաք Վաղարշապատ.

3)

գյուղ Մյասնիկյան:

4.

Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքում`

1)

քաղաք Սևան.

2)

քաղաք Մարտունի.

3)

քաղաք Գավառ.

4)

քաղաք Ճամբարակ.

5)

քաղաք Վարդենիս:

5.

Լոռու մարզի նոտարական տարածքում`

1)

քաղաք Վանաձոր.

2)

քաղաք Սպիտակ.

3)

քաղաք Ստեփանավան.

4)

քաղաք Ալավերդի.

5)

քաղաք Թումանյան.

6)

քաղաք Տաշիր:

6.

Կոտայքի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Աբովյան.

2)

քաղաք Նոր Հաճն.

3)

քաղաք Եղվարդ.

4)

քաղաք Հրազդան.

5)

քաղաք Չարենցավան:

7.

Շիրակի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Գյումրի.

2)

քաղաք Ախուրյան.

3)

քաղաք Մարալիկ.

4)

քաղաք Արթիկ.

5)

գյուղ Աշոցք:

8.

Սյունիքի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Սիսիան.

2)

քաղաք Գորիս.

3)

քաղաք Կապան.

4)

քաղաք Քաջարան.

5)

քաղաք Մեղրի:

9.

Վայոց ձորի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Եղեգնաձոր.

2)

քաղաք Վայք.

3)

քաղաք Ջերմուկ:

10.

Տավուշի մարզի նոտարական տարածքում՝

1)

քաղաք Դիլիջան.

2)

քաղաք Իջևան.

3)

քաղաք Նոյեմբերյան.

4)

քաղաք Բերդ:

»:

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: